«Էս երեխեն ի՞նչ պիտի աներ, որ ուսը կոտրել են». Իջեւանում երեկվա բախումից հետո ձերբակալվածների հարազատները բողոքում են
Իջեւանի երեկվա դեպքերի ժամանակ 15-ամյա տղայի ուսը ոստիկանները կոտրել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողներին պատմեցին բախումից հետո ձերբակալվածների հարազատները։ Նրանք տղային կանչեցին, որ լրագրողներին՝ իր վնասվածքները ցույց տա։ Բողոքողներից մեկը բարձրացրեց տղայի վերնաշապիկը, եւ ցույց տվեց ստացած քերծվածքները.
«Էս ա, ոստիկանի արարք ա, էս երեխեն ի՞նչ պիտի աներ,որ ուսը կոտրել են, մենք չենք դիմել հիվանդանոց։ Մարդիկ, որ վնասվել են, վախեցել են, եւ ոչ մեկը բժշկի չի դիմել։ Իսկ ոստիկանները, այ տենց ձեւական գնացել, ցույց են տվել, թե վնասվածք են ստացել»։