Այսօր՝ 16 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ոստիկանության մեկ աշխատակից մասնակից է եղել ապօրինի ծառահատմանը. Փոխոստիկանապետ

Ես չեմ բացառում, որ Իջեւանում ակցիան կազմակերպած լինեն մարդիկ, որոնք ապօրինի անտառահատման բիզնես են վարում, որովհետեւ բավականին մեծ զանգված էր հավաքված՝ մոտ 500 հոգի, կարող էր նաեւ դա կազմակերպված լինել մի խումբ մարդկանց կողմից, որոնք շահագրգրված են այդ հարցում։ Այս մասին այսօր՝ հունիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը։

Նրա խոսքով՝ կան օպերատիվ տվյալներ, թե ովքեր են այդ բիզնեսի ղեկավարները, բայց դրանք դեռ չեն հրապարակում։

Հարցին՝ ի՞նչ 36 հոգու նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ասում էր, թե ինչու 36 հոգին էլ ձերբակալված չեն, փոսոստիկանապետն ասաց. «Վարչապետի կողմից հնչեցրած 36 հոգին վերաբերում է հակաօրինական գործողությունների մասնակիցներին, որոնք որ ձայնագրություններով եւ այլ տվյալներով ուսումնասիրել ենք եւ այդ ցուցակը առաջացել է»։ 

Դիտարկմանը, որ մարդիկ սոցիալական խնդիրներից ելնելով են ցույց արել,  Մովսիսյանը պատասխանեց.  «Վարչապետն էլ ասաց, որ խոսքը սոցիալապես անապահով մարդկանց մասին չէ, խոսքը ապօրինի անտառահատման բիզնեսի մասին է, իսկ փայտի քանակը այդ համայնքի բնակիչների համար բավարար է»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ որոշ մեքենաներ չեն ենթարկվել եւ «կասկածներ են եղել, որ փայտով են բեռնված եղել, այդ մեքենաների հայտնաբերման եւ պարզաբանման ուղղությամբ էլ են աշխատանքներ ընթանում»։

Հարցին՝  բերման ենթարկվածների մեջ կա՞ն մարդիկ, որոնք ապօրինի անտառահատման բիզնեսով են զբաղվում, նա նշեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետեւ գործողությունները դեռ շարունակվում են, ես եղել եմ տարածաշրջանում եւ 2 ժամ առաջ դուրս եմ եկել կառավարության նիստից առաջ, քանի որ ոստիկանապետն անձամբ էր ղեկավարում այդ գործողությունները՝ հասկանալի է դրա կարեւորությունը։ Կան 19 հոգու անուն–ազգանունները, բայց չեմ կարծում՝ այդ բիզնեսի ներկայացուցիչներ լինեն, խոսքը գնում է նրանց մասին, որոնք ակտիվ են եղել հակաօրինական գործողությունների կազմակերպման մեջ»։

Փոխոստիկանապետը, սակայն, պնդում է՝ այնպես չէ, որ ապօրինի ծառահատման աշխատանքների կանխման ուղղությամբ նախկինում  աշխատանքներ չեն իրականացվել ոստիկանության կողմից. «Դրանք եղել են ակտիվացման փուլում, իսկ այն, ինչ եղել է մինչեւ իրավիճակի փոփոխությունը, դրանք առանձին քննարկման թեմաներն են։ Բացասական եւ կոռուպցիոն երեւույթներ եղել են, Լոռու եւ Տավուշի անտառների տարածքում 30 տարի եղել են եւ իրականացվել են»։

Մովսիսյանի խոսքով՝ իրավիճակն այս պահին կայուն է։ Նա նաեւ չի կասկածում, որ եթե քննության ընթացքում պարզվի այն մարդկանց ինքնությունը, որոնք մասնակցել են ապօրինի ծառահատման գործընթացին, կհրավիրվեն եւ կպատժվեն, սակայն շեշտում է՝ պետության առաջ չպետք է դրվեն պայմաններ, որոնք անօրինական են։

Փոխոստիկանապետը նշեց, որ Իջեւանում ուժեղացվել է ոստիկանության ծառայությունը. «Ներքին զորքեր են տեղափոխվել Իջեւան՝ կանխարգելիչ նպատակով, քանի որ կարող են լինել անկանխատեսելի պահեր։ Արագ հակազդելու համար մենք կատարել ենք քանակակազմի տեղափոխում»։

Հարցին՝ ոստիկանությունը թերացե՞լ է իր աշխատանքում, նա պատասխանեց. «Այս գործողությունների անմիջապես կարեւորությունը  հնչեցվեց հեղափոխությունից հետո, որ մեկ տարի առաջ կառավարությունը խստագույնս պահանջ է դրել, ոստիկանությունն այս գործողություններն իրականացրել է եւ իրականացնում է, զուտ սեզոնային եւ որոշ հարցերով մենք ուժեղացրել ենք ծառայությունը՝ ավելացնելով պահակակետերը, ինչը դժվարացրել է ապօրինի ծառահատումներն ու դժգոհություն առաջացրել»։

Դիտարկմանը, որ ոստիկանությունը թուլություն է ցուցաբերում, փոխոստիկանապետն արձագանքեց՝ ոստիկանությունը, իհարկե, աշխատում է ազգաբնակչության հետ լինել լոյալ եւ ուժ կիրառել օրենքով սահմանված կարգով։ «Բայց կարող է տպավորություն ստեղծվել, որ ոստիկանության թուլությունն է դա, որի հետ ես համաձայն չեմ։ Մենք ունենք նմանատիպ երեւույթներ, երբ ճանապարհներ են փակում, որոշ դեպքերում կարող է թվալ մարդկանց պահանջներն արդարացի են, բայց ոստիկաններն իրենց գործողություններն անում են ըստ օրենքի»։

Նա նաեւ չհամաձայնեց, որ ոստիկանությունն թավշյա մեթոդներով է գործում. «Դուք գտնո՞ւմ եք, որ թավշյա է ոստիկանությունը, չեմ կարծում»։

Դիտարկմանը, որ իջեւանցիներնհ անտառահատմամբ իրենց ապրուստն են ապահովում, Մովսիսյանն արձագանքեց. «Կարող եմ ասել, որ նման բան չկա, տարածքային կառավարման նախարարն ասաց, որ առաջարկվել է մոտ 200 աշխատատեղ, թե ինչ աշխատատեղեր են եւ ինչ աշխատավարձով, չեմ կարող ասել, բայց աշխատատեղեր կան, սակայն չեն ցանկանում աշխատել, երեւի ապօրինի անտառահատումը հեշտ ու արագ օգուտ է բերում, քան աշխատավարձը»։

Փոխոստիկանապետի խոսքով՝ քննություն է ընթանում 1 ոստիկանի մասով, որը հնարավոր է գործարքի է գնացել եւ թույլ տվել ապօրինի անտառահատում. «Բազմիցս եղել են դեպքեր, հիմա էլ ԱԱԾ–ն իրականացնում է քննություն զուտ կոռուպցիոն ռիսկերի մասով, եւ քննությունը դեռ ավարտված չէ եւ մեղավորների մասին դեռ չենք կարող ասել, բայց ոստիկանության աշխատակիցը այո մասնակից է եղել եւ հիմա քննության տակ է»։

 

Հունաստանում վառվեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը Գողացված մեքենան հայտնաբերվել է. Աշտարակի ոստիկանների բացահայտումը Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք Մասկը նախատեսում է X-ի նոր օգտատերերից գումար գանձել հրապարակումներ անելու հնարավորության համար Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Թեհրանը վայրկյանների ընթացքում կպատասխանի Իրանի վրա հարձակվելու Իսրայելի փորձին․ ԱԳՆ Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Նոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 33 797-ի Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա Սողոմոնյան Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Փարիզի Աստվածամոր տաճարի դռները կվերաբացվեն 2024-ի վերջին. Փարիզի քաղաքապետ Բացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն 37-ամյա տղամարդը դանակով մոտ 15 հարված է հասցրել «Արդշինբանկ»-ի ոսկերիչ-փորձագետին․ կան վիրավորներ Պետք է առավելագույնս պաշտպանենք Իսրայելը, մեկուսացնենք Իրանն ու ավելացնենք պատժամիջոցները. Մակրոն Հնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկը Հարցաքննվել է ավելի քան 20 հոգի, ՊՆ ավտոմեքենայի` մահվան ելքով վթարի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ քննությունը շարունակվում է Սինգապուրի վարչապետը հրաժարական կտա Այնթապցի երիտասարդները ձերբակալվել են Արենի գյուղի շուկայում կեղծ թղթադրամներ իրացրելու մեղադրանքով «Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում Հակահայ վիժվածք. Ինչպես են ՔՊ֊ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին փորձում դուրս նետել հասարակական տրանսպորտի ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Թեժացող տարածաշրջանն ու իշխանությունների «սպասման բարդույթը» ԱՄՆ Զինված ուժերը Իրանից և Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված ավելի քան 80 անօդաչու են ոչնչացրել Գյումրիում տեղ է ունեցել Հայոց Համազգային Միասնություն կուսակցության գրասենյակի բացումը «Հայաստան-Արցախ» երիտասարդական եռօրյա ֆորումի նպատակն է` համախմբել Արցախից բռնի տեղահանված երիտասարդներին Երկրաշարժ՝ Թուրքիայում Ֆրեզնոյում հրկիզել են «Արարատ» գերեզմանատունը, որտեղ հուղարկավորված են Սողոմոն Թեհլիրյանը, Վիլյամ Սարոյանը Գազ չի լինի Մեծ Բրիտանիան բանակցում է Հայաստանի հետ՝ ապօրինի ներգաղթյալներին երկիր ուղարկելու համար. Երևանն ակնկալում է առնվազն 290 մլն ֆունտ ստեռլինգ ստանալ. The Times