Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ո՞ր մասում եք ուզում լողամ». Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է լողալ Սեւանա լճում

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը պատրաստվում է շաբաթ օրը լողալ Սեւանա լճում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ես ինքս կլողամ շաբաթ օրը, ես վտանգ չեմ տեսնում, ո՞ր մասում եք ուզում լողամ։ Մյուս օրերը աշխատում եմ, չեմ կարող գնալ։ Բայց Հայաստանի Հանրապետությունում մարդու առողջության հետ կապված լիազոր մարմինը, որը որ պետք է քաղաքացիներին ասի՝ սա ձեր առողջության համար վնաս է, կամ վտանգավոր է, դա Առողջապահության նախարարությունն է։ Ես կարող եմ ասել, որ բուսական կենդանական աշխարհի համար արդյոք ջրի այս փոփոխությունները լավ են թե վատ։ Կարող եմ ասել, որ որեւէ մտահոգիչ բան այս պահի դրությամբ չունենք»,- ասաց նախարարը։

Գրիգորյանը ջրի թափանցիկության, որակի բարձրացման առումով ասաց, որ շատ էական փոփոխություններ կան. «Կարեւոր բան նշեմ՝ այս տարի միայն 100 մլն խորանարդ մետր միջինից ավել գոլորշացում է եղել, 40 մլն-ով էլ քիչ տեղումներ է եղել: Այսինքն՝ 140 մլն խորանարդ մետր քիչ ջուր է լցվել, ինչը Սեւանի մակարդակի 10 սմ-ն է»։

Գրիգորյանը հայտնեց, որ 2 հիմնական գործողություն ունեն անելու. «Պետք է բարձրացվի ջրի մակարդակը, եւ լիճ թափվող կեղտաջրերի քանակը՝ նվազեցվի»։

Անդրադառնալով լճում մաքրման կայանների ձեռքբերմանը՝  նախարարն ասաց, որ ամիսներ առաջ հետազոտություններ են սկսել, ուսումնասիրել են՝ հասկանալու համար, թե ինչ տիպի մաքրման կայաններ են անհրաժեշտ. «Առաջարկները վերցրել ենք, եւ փոխանցել ենք վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը հիմա կհանձնարարի Տարածքային կառավարման նախարարությանը, որպեսզի գնման նախահաշվարկի գործընթացը սկսվի, դրանից հետո կսկսվի մաքրման կայանների գնման գործընթացը»։

Ափամերձ տարածքների մաքրման վերաբերյալ Գրիգորյանը հայտնեց, որ մրցույթն այս տարվա համար արդեն հայտարարվել է. «Օգոստոսի 7-ին կբացվի եւ կտեսնենք, թե ով է հաղթել: Հաջորդ երկու տարիների համար մաքրման էականորեն շատ ավելի մեծ ծավալ է նախատեսվում»։

 

Արտակարգ դեպք՝ Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ հրդեհ է բռնկվել «BMW»-ում Գազ չի լինի Իրանի վրա հարձակման ժամանակ Իսրայելի զենքերը խաղալիքի էին նման. Աբդոլահիան Փաշինյանը խոստովանում է իր ձախողումը Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ Փաշինյանից Արևային մարտկոցներ կամ դիզելային գեներատորներ. ինչպե՞ս ապահովել էլեկտրաէներգիա, եթե ցանցի հաճախակի անջատումներ են լինում Երեկվա փաստաթուղթը ծնվեց նենգաբար, այն պահին, երբ գնում էին հանրային քննարկումներ, ձևակերպվում են առաջարկներ, որոնք ՀՀ-ի դիրքերը կուժեղացնեին․ Վահե Հովհաննիսյան Բռնցքամարտի ԵԱ-ի մրցումային հերթական օրը Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ողջունում ենք Ալմա-Աթայի հռչակագրի շուրջ Երևանի և Բաքվի համաձայնության մասին հայտարարությունը․ Բլինկեն Արմավիրի մարզում որդին դանակահարել ու սպանել է հորը Ի՞նչ փոխարժեք է սահմանվել այսօր Փաշինյանի իշխանության օրոք ոստիկանական մեքենայից ձերբակալվածի են բռնության ենթարկում. Ավետիք Չալաբյան «Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ» «Փրկենք՝ վաղվա համար» համահայկական հեռուստամարաթոն Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ» Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով. «Փաստ» Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում. «Փաստ» Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ» ՔՊ դեպուտատները, իրար հերթ չտալով, շարունակում են կազմակերպված ձևով համոզել, որ թշնամուն հող հանձնելը «ձեռնտու է» Հայաստանին․ Արտակ Զաքարյան Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը․ Մանե Թանդիլյան Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու