Եղանակը Հայաստանում. Շոգի գագաթնակետը կլինի հուլիսի 21-22-ին
Հայաստանի հյուսիսային մարզերում հուլիսի 19-ին տեղ-տեղ սպասվում են կարճատեւ տեղումներ եւ ամպրոպ, քամին՝ հարավարեւմտյան, վայրկյանում 20-25 մետր արագությամբ։ Տեղ-տեղ հնարավոր է նաեւ կարկուտ։ Մնացած մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական բարձրացումը կշարունակվի։ Օդերեւութաբանների նախնական կանխատեսումներով՝ շոգի գագաթնակետը կլինի հուլիսի 21-22-ին։