Հայերենը հայտնվել է Ռուսաստանում գործածվող լեզուների առաջին տասնյակում
Հայերենը հայտնվել է Ռուսաստանում ամենագործածական լեզուների առաջին տասնյակում՝ գրում է rusarminfo.ru-ն։
2010 թ. Ռուսաստանի բնակչության մարդահամարի տվյալների հիման վրա ստեղծված վարկանիշային աղյուսակը ներառում է Ռուսաստանում ամենատարածված 15 լեզուները, որոնց ցանկում հայերենը տեղակայված է 10-րդ հորիզոնականում:
«Հարևան Հայաստանի լեզվով խոսում է Ռուսաստանում բնակվող 660 հազար մարդ: Հետաքրքիր է, որ հայերը դարձել են Ռուսաստանի Դաշնության վեցերորդ խոշոր ազգային համայնքի ներկայացուցիչները»,- ասել է ուսումնասիորւթյան հեղինակը:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում