Այսօր՝ 26 փետրվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արագիլների փետուրներին սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող յուղ է եղել. Ուսումնասիրություն է իրականացվում

Արարատի մարզի Հովտաշեն համայնքում արագիլների անկման կապակցությամբ տեղեկացնում ենք, որ Տեսչական մարմնի աշխատակիցների օպերատիվ աշխատանքների արդյունքում, դեռեւս օրեր առաջ յուղոտված փետուրներով 1 արագիլ տեղափոխվել է ԳԱԱ Կենդանաբանության հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն ՊՈԱԿ՝ պարզելու համար ինչ նյութերով են աղտոտվել թռչունները: Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

«Այս պահին իրականացվում են Հրազդան գետի եւ Արարատի մարզի Հովտաշեն համայնքին հարող ցամաքուրդային ջրերի նմուշառման աշատանքներ՝ ջրերի աղտոտվածությունը պարզելու նպատակով: Ուսումնասիրություններ են իրականացվում նաեւ տարածքում գործող տնտեսավարող սուբյեկտներից արտահոսող կեղտաջրերի մասով: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,–նշված է գրառման մեջ:

Մեկ այլ գրառմամբ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ վաղ առավոտից շարունակվում է Արարատի մ., Հովտաշեն համայնքի արագիլների աղտոտվածության աղբյուրի հայտնաբերման գործընթացը. «Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակիցները մի խումբ կամավորների հետ համատեղ իրականացնում են արագիլների մաքրման աշխատանքներ»։

Կենդանաբանության ինստիտուտի աշխատակցուհի Լյուբա Բալյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ:

«Օրեր առաջ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Կենդանաբանության ինստիտուտի բակ բերեցին արագիլի առանձնյակ (լուսանկրում), որը ամբողջությամբ պատված էր կեղտի ու ճենճի հաստ շերտով եւ որի հետեւանքով թռչունը անընդունակ էր թռչելու: Թռչնի ընդհանուր փետրավորման 80%՝ հատկապես վերին ծածկող փետուրները, գլուխ, վիզ, առավել նվազ՝ թափահարողները ծածկված են յուղանյութով՝ ապա փոշիով: Առանձնյակը բավականին առողջ ու առույգ էր, սակայն փետուրների միահյուսվածության, դրանց վրա կուտակված փոշու, այնուհետեւ կոշտ շերտի ձեւավորման պատճառով այն չի թռչում: Փետուրների արտաքին զննման արդյունքում պարզվեց, որ փետուրների վրա ոչ թե տեխնիկական յուղանյութ է, այլ պարենային՝ սննդամթերքի արտադրության մեջ օգտագործվող բուսական կամ կենդանական ծագում ունեցող յուղ: Մենք փորձեցինք մաքրել փետուրների մի քանի նմուշ թռչնի համար ոչ վնասակար նյութով, սակայն միայն տնտեսական օճառի լուծույթի դեպքում մեզ հաջողվեց փետուրները ազատել այդ շերտից, ինչը լավ նախադրյալ չէ:

Ստեղծված իրավիճակի կապակցությամբ, մեր մասնագետները (Կենդանաբանության եւ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտ եւ Հայաստանի թռչունների պահպանման միություն Armenian Society for the Protection of Birds (ASPB) շրջապտույտ կատարեցին Արարատյան հարթավայրում՝ սկսած Արմաշի ձկնաբուծական տնտեսությունից ընդհուպ մինչեւ Մասիս քաղաք եւ Սիս համայնք ընկած հատվածը, ընգրկելով այդ տարածքներում բոլոր արագիլաբնակ համայնքները, որոնք գտնվում են ափամերձ հարեւանության մեջ: Արդյունքում, Հովտաշեն գյուղում հայտնաբերվեց մեծ թվով արագիլների քանակ (գրեթե թռչունների 70%), որոնք գտնվում էին նույն վիճակում, ինչ մեզ մոտ բերված արագիլը (բոլոր լուսանկրները կցում եմ):

Իրավիճակը շատ ավելի սոսկալի էր, քան մենք պատկերացնում էինք, երբ մեր մասնագետները ականատես եղան, թե ինչպես երիտասարդ արագիլներ, շատ անգամ՝ չթռչող ձագեր սոված թափառում էին գյուղական համայնքի փողոցներում: Կարծում եմ պատճառը ավելին քան ակնհայտ է՝ ծնողների մեծ մասը ի վիճակի չլինելով կեր հայթհայթել եւ կերակրել իրենց ձագերին, ակամա մատնում են իրենց ձագերին սովի, թուլացմանը եւ այլն: Սույն իրավիճակը որակավորում եմ որպես էկոլոգիական աղետ:

Անհապաղ հարկավոր է պարզել որտեղ է տեղի ունեցել պարենային յուղանյութի մասնակցությամբ թափոնների խոշոր առաջացում / նետում բնական միջավայր՝ ավելի հստակ Հրազդան գետի մեջ, որի հետեւանքով հարյուրավոր արագիլներ դատապարտված են անկմանը: Ո՞վ է պատասխան կրում այս ամենի համար եւ ի՞նչ քայլեր են ձեռնարկվելու պատկան մարմինների կողմից:

Ի դեպ այդ աղետը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս (20-25 օր) առաջ, քանի որ մեր կողմից զննված արագիլի վրա արդեն դուրս էին էկել նոր փետուրներ / աղավնափետուրներ, որոնք վկայում են այդ մասին: Հնարավոր չէ կանխատեսել թե, ինչ է լինելու այս արագիլների հետ: Իհարկե տեսականորեն կարելի է ենթադրել, որ դրանց որոշ մասը կփրկվի, եթե հասնի փետրաթափության շրջանին, բայց մեր կարծիքով դա քիչ հավանական է, քանի որ ճենճանման նստվածքի պատճառով առաջացած պատյանի պես կոշտ շերտը խանգարում է նոր փետուրների բնականոն աճին:

Սույն գրառումս ԱՀԱԶԱՆԳ ՉԷ: Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունն արդեն տեղեկացված է:

Սույն գրառումս խնդրում եմ դիտարկել որպես ԿՈՉ պետական մարմիններին՝ ստեղծված իրավիճակը դիտարկել ՔՐԵԱԿԱՆ ՏԻՐՈՒՅԹՈՒՄ. վերահսկել բոլոր սննդամթերք արտադրող հաստատությունները, լինի դա ձկան / ձկնամթերքի, մսամթերքի կամ այլ բուսական սննդամթերքի պահածոների գործարաններ, փոքր ու միջին արդրամասեր, որոնք գտնվում են այդ տարածքում եւ անմիջական շփման մեջ են գետահոսքերի հետ: Մեղավորներին ենթարկել քրեական պատասխանատվության»,–գրել  է նա։

 

Արմավիրի մարզում բախվել են 22-ամյա վարորդի Mercedes-ն ու 30-ամյա վարորդի Toyota Camry-ն. կան վիրավորներ ՀՀ-ին սահմանակից Իրանի Արևելյան Ատրպատական նահանգում կորոնավիրուսի վարակի դեպք չի արձանագրվել «Դուխովների» դուխը չի՞ հերիքում». Արմեն Աշոտյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական լսումների մասին Վահագն Վերմիշյանին պաշտոնից ազատելու հարցը կառավարության նիստի օրակարգում է Նախիջևանը հայտնվել է անելանելի վիճակում. փորձագետ 2018 թվականի մայիսից մինչ օրս 1 միլիոն մարդու աշխատավարձ, թոշակ և նպաստ է բարձրացել. Փաշինյան Աբովյանի 48-ամյա բնակիչը խանութներից գողություններ է արել և բռնվել (տեսանյութ) Facebook-ը կորոնավիրուսի բուժում խոստացող գովազդի արգելք է սահմանում ԱՀԿ-ի փորձագետները կայցելեն Իրան՝ գնահատելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 80 հազարը Եվրոպայից դեպի Հայաստան 12 նոր չվերթ կբացվի Ինդոնեզիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը ոտքի չկանգնեց դատարանում. պարզաբանում է պաշտպանը Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը Արսեն Վենգերն առաջարկում է վերացնել արտագնա խաղում խփած գոլի առավելությունը Դոլարի փոխարժեքն աննշան աճել է. Եվրոն թանկացել է ավելի քան 3 դրամով ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցները բողոքում են կառավարության որոշումների դեմ. ՈւՂԻՂ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազը բացարկ չի հայտնի. դատարանը մերժեց միջնորդությունը Դատարանը հրապարակում է Սերժ Սարգսյանի պաշտպանների միջնորդության մասին որոշումը (ուղիղ) «Կոռուպցիայի դեմ պայքարը նոր թափ եւ որակ պետք է ստանա». Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել Վարչապետը քարոզարշավին կմիանա մարտի 10-11-ին. նախարար ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները, բոլոր տեսակի արձակուրդները. ՊՆ Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Իրանի դատական համակարգի ղեկավարի տեղակալի հետ ԶՈՒ-երում համար մեկ հարցը բուժծառայությունների բարելավումն է. ՄԻՊ-ն ամփոփում է բանակում հայտնաբերված խախտումները (տեսանյութ) Այսօր ես թողնում եմ Արցախի զինված ուժերի հրամանատարի պաշտոնը. Կարեն Աբրահամյանի հայտարարությունը Քարոզարշավին մասնակցելու համար Փաշինյանը նույնպես արձակուրդ կվերցնի. Պապիկյան Արարատի մարզում 2019-ին իրականացվել է 58 սուբվենցիոն ծրագիր, այս տարի դրանց թիվն արդեն 112 է. մարզպետ Արսեն Ջուլֆալակյանի ասուլիսը (ուղիղ) Ադրբեջանում յոթ մարդու մոտ կորոնավիրուս են կասկածում Սան Ֆրանցիսկոյի իշխանությունները կորոնավիրուսի պատճառով արտակարգ դրություն են հայտարարել ՀՀ ԱԺ-ում լսումներ են ընթանում ԵՄ-ի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ