Այսօր՝ 25 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ահնիձորում ճանապարհ չկա. 20 կմ քշում ես փոշու մեջ, ցնցվելով. Մարդիկ ապրում եմ դժոխային ճանապարհով դրախտում. ՀՀ նախագահ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չափազանց տպավորված է Լոռվա բնաշխարհի տեսարժան վայրերով: Այդ մասին նախագահն ասել է Լոռու մարզ աշխատանքային այցի ընթացքում լրագրողների հետ զրույցում:

Նախագահը անհրաժեշտ է համարել մարզում տուրիզմը եւ հատկապես ներքին տուրիզմը խրախուսելը, ենթակառուցվածքները զարգացնելը։ «Եթե Երեւանում ես ապրում, շաբաթ-կիրակի օրն ավելի լավ բան կա՞ անելու, քան վեր կենալ եւ գալ Լոռու մարզ կամ Սյունիք, Գեղարքունիք, Գյումրի։ Չկա՛,-ասել է նախագահը։ - Ես երկու օր է այստեղ եմ եւ ամբողջովին վերալիցքավորված եմ, որովհետեւ շփվում ես իրական բնության եւ բացարձակ գեղեցկության հետ։

Երկու օրվա ընթացքում առիթ ես ունենում տեսնել եւ վայելել պատմական նշանակություն ունեցող շատ արժեքավոր կոթողներ, ասենք՝ Օձունի վանքը կամ Լոռիի բերդը։ Շատ երկրներ կերազեին նմանատիպ բերդ ունենալ եւ այդ բերդը կարողանային ոչ միայն պահպանել եւ ցուցադրել, այլեւ գրավիչ դարձնել եւ՛ իրենց երիտասարդների, ժողովրդի եւ՛ օտարների համար։ Այն, որ Հայաստանում՝ Լոռիում, 10-11-րդ դարերում բարձր քաղաքակրթություն է եղել, փաստ է, որին շատերը ծանոթ չեն։

Կամ կարո՞ղ ես շաբաթ-կիրակին ավելի լավ անցկացնել, քան Դսեղի մոտակայքում լռությունը, մաքուր օդը վայելես, գիշերն անցկացնես՝ զրուցելով բարեկամներիդ հետ պոեզիայից եւ գիտությունից, մեր մշակույթից։ Ճաշես Ահնիձորում՝ Հրանտ Մաթեւոսյանի տանը՝ իր եղբոր եւ որդու, ազգականների հետ։ Իրականում տեսնես «Մենք ենք, մեր սարերը», մարդկանց, ովքեր ոգեշնչել են Հրանտ Մաթեւոսյանին։ Նրանք իրական մարդիկ են, այսօր էլ ունեն իրենց հոգսերը։ Կամ գաս Հովհաննես Թումանյանի պայծառ անհատականության հետ շփվես՝ կրկին համոզվելով, որ խոսքը միայն պոետի մասին չէ, այլ մեծ մարդու, մեծ հայրենասերի»։

Հորդորելով շաբաթ-կիրակի օրերին այցելել Հայաստանի տեսարժան վայրեր՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ հայրենասիրությունը միայն հայրենիքին ծառայելը չէ կամ պատերազմի ժամանակ զինվոր դառնալը, այլ նաեւ՝ երկիրը ճանաչելը։

Զբոսաշրջության եւ ընդհանրապես զարգացման տեսանկյունից Հանրապետության նախագահը մասնավորապես կարեւոր է համարել բարեկարգ ճանապարհներ ունենալը: «Ես ուրախությամբ լսեցի, որ վերջին երկու ամսվա ընթացքում Թումանյանի տուն-թանգարանն այցելել է մոտ յոթ հազար մարդ, որոնցից վեց հազարն աշակերտներ են եղել։ Եկել են, քանի որ ճանապարհը ժամանակին կառուցվել է, եւ այսօր այդ ճանապարհը հնարավորություն է տալիս երեխաներին գալ այստեղ,- ասել է Արմեն Սարգսյանը։

«Բայց երեկ մենք գնացինք Ահնիձոր, ճանապարհ չկա։ Քսան կիլոմետր քշում ես փոշու մեջ, անընդհատ ցնցվելով, բայց փոշով պատած պատուհաններից այն կողմ տեսնում ես հիասքանչ, կուսական բնություն։

Ահնիձորում դպրոցն ունի ընդամենը քսան աշակերտ՝ մեկից իններորդ դասարան։ Իսկ Դսեղում մանկապարտեզներում մոտ երեք հարյուր աշակերտ կա, որովհետեւ ճանապարհն ավելի լավ է, մարդիկ ավելի մեծ հնարավորություններ ունեն։

Ահնիձորում հարյուրից ավել մարդ է ապրում: Գոյատեւում են, որովհետեւ ամեն օր այդ ճանապարհով հնարավոր չէ գնալ ու գալ։ Ապրում են իրենց մեկուսացած կյանքով՝ դժոխային ճանապարհով դրախտում։

Ահնիձորի եւ շրջակա մի քանի գյուղերի համար ճանապարհ պետք է կառուցվի, բայց մինչ դա պետք է լավ մտածենք, որ ճանապարհը կառուցելով բնությանը վնաս չհասցնենք»։

Բացահայտվել է քրեակատարողական ծառայության աշխատակիցների ապօրինությունները (տեսանյութ) Արվեստասերները Սևանում դիտեցին Ջոնաթան Լիվինգսթոն ճայի մասին պատմող ֆիլմը Իրաքում պայթյուն է տեղի ունեցել շիական մզկիթի մոտ. զոհվել է 3 մարդ, կան տասնյակ վիրավորներ Փաշինյանն Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Աշոտյան Մեր աջակցությունն ենք հայտնում Ամուլսարի համար ոտքի ելած քաղաքացիներին․ Սասնա Ծռեր Արոնյանը ոչ-ոքի խաղաց Դանակահարություն ու կրակոցներ Արցախի փողոցում. 23-ամյա երիտասարդն ի վիճակի չէ բացատրություն տալու Ախալքալաքում առաջին դասարանցիների թիվը նվազել է 13 տոկոսով Տնտեսական զարգացում Հայաստանում չկա, իսկ տնտեսական աճը ներառական չէ. Կարեն Ադոնց Մահացել է «Վորոշիլովյան հրաձիգը» ֆիլմի դերասան Վիտալի Լոգվինովսկին Ամենահրաշագործ «մթերքը» շոուն է. մեկ անգամ «ուտում ես» եւ 1,5 տարի մոռանում սնվելու մասին. Գեւորգ Պետրոսյան «Մենք ի զորու ենք նոր որակ հաղորդել». Փաշինյանը շնորհավորել է Զելիսնկիին՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ Ողբերգական վթար Երեւանում. բախումից հետո Mercedes-ներից մեկը գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 1 վիրավոր Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 76 հրդեհ Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզերում «Յուվենտուսի» կիսապաշտպանը հայտնվել է «Բարսելոնայի» թիրախում Արցախում բախվել են «ԳԱԶ-53»-ն ու «Hyundai Sonata»-ն. վերջինս ամբողջությամբ այրվել է. կան վիրավորները (ֆոտո) ԱՄՆ վարչակազմը որոշել է վերականգնել 2019-ի արտաքին օգնության ծրագրերի ֆինանսավորումը, այդ թվում Հայաստանի համար Կրասնոդարի մարզում ավտովթարի զոհերը Հայաստանի քաղաքացիներ են (ֆոտո) Քամին նպաստում է Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի տարածմանը. անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր