Ստորություն է ուրանալ 85-ամյա Ռ. Ծառուկյանի ավանդը՝ հայրենքի և առավելապես գյուղատնտեսության մեջ ահռելի ներդրումներից հետո
Հասմիկ Սիմոնյան -ը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այն, որ հայաստանյան մամուլը շատերի կողմից դարձել է խայծ և ապատեղեկատվություն տարածելն էլ ամենօրյա գործընթաց, դա արդեն հասցրել է հասկականալ մեզանից յուրաքանչյուրը: Բայց և ցանկացած պարագայում, ցանկացած հարցի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունն ունի իր միտումները: Այ այստեղ տարօրինակ և անհասկանալի էր այսօր մամուլում տեղ գտած նյութը, թե Ռոզա Ծառուկյանի գլխավորած կառույցը՝ «Մուլտի Ագրոն» սնանկացել է, կամ թե սնանկացման եզրին է, և որ աշխատակիցներն արդեն երկու ամիս է չեն վարձատրվում: Իհարկե նյութն աչքի անցկացնելուց հետո ակնառու է դառնում, որ սա ամենաքիչը սուտ է կամ աբսուրդ, քանզի յուրաքանչյուրս հակված են հավատալու այն ամենին ինչ տեսնում ենք, իսկ այս պարագայում, վստահաբար կարող ենք շեշտել՝ Մուլտի Ագրոյում ամեն ինչ կարգին լինելուց և աշխատակիցների հետ լավագույնս հարաբերություններ ունենալուց զատ, Մուլտի ագրոն շարունակում է ընդլայնել իր գործունեությունը, զարգանալ և ի դեմս Ռոզա Ծառուկյանի գործադրած ջանքերի, հասնել հանրապետության ամենահեռավոր ծայրերը, ապահովվելով մարդկանց օրվա հանապազօրյա հացով: Հետաքրքիր է լրատվամիջոցի թիրախավորման պատճառները հասկանալ, որովհետև այնքան էլ տրամաբանական չէ 85-ամյա կնոջ ավանդն ուրանալ, հայրենքի և առավելապես գյուղատնտեսության մեջ նման ներդրումներից հետո: Թերևս, մենք շնորհակալ ժողովուրդ ենք, և յուրաքանչյուր հարգի մարդու մասին կարդացված ոչ իրական միտք հակառակ ազդեցությունն է ունենում, և ի տխրություն շատերի, նրանց հետին պլանները չեն աշխատում: