Այսօր՝ 21 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պակիստանը նշել է միջուկային զենքից հրաժարվելու պայմանների մասին

Պակիստանի վարչապետ Իմրան Խանն ասել է, որ Իսլամաբադը պատրաստ է հրաժարվել միջուկային զենքից, եթե նույն քայլերը ձեռնարկի նաեւ Նյու Դելին, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Fox News հեռուստաալիքին։

«Այո,- ասել է Խանը հեռուստաալիքի հարցազրույցում,՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պակիստանը պատրաստ է հայելային պատասխան տալ միջուկային զենքից Հնդկաստանի հնարավոր հրաժարվելուն։ «Որովհետեւ միջուկային պատերազմը ելք չէ։ Իսկ միջուկային պատերազմի գաղափարն ինքնին Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ նշանակում է ինքնաոչնչացում»,- ավելացրել է վարչապետը՝ հիշեցնելով, որ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ սահմանի երկարությունը գրեթե 3 հազար կիլոմետր է։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն էր հայտնել միջնորդ լինել Հնդկաստանի եւ Պակիստանի վեճում։ Նա ասել էր, որ հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ երկու շաբաթ առաջ։ Թրամփի խոսքով՝ վարչապետն առաջարկել է նրան միջնորդ հանդես գալ Քաշմիրի կարգավորման հարցում։ Ինչպես նշել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Ռավիշ Կումարը, Հնդկաստանը չի խնդրել Թրամփին հանդես գալ միջնորդի դերում։

Ջամու եւ Քաշմիրը հնդկական միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, այստեղ ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս նրա անկախության կամ Պակիստանին միանալու օգտին։ Միեւնույն ժամանակ, Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահմաններ չկան, երկու պետությունների բանակներին բաժանում է վերահսկողության գիծը։ Նյու Դելին մեղադրում է պակիստանյան իշխանություններին զինված անջատողականներին աջակցելու մեջ։ Իսլամաբադն այդ մեղադրանքները հերքում է՝ ասելով, որ Քաշմիրի բնակիչները ինքնուրույն պայքարում են իրենց իրավունքների համար։

Պարոն վարչապետ կանգ առ, դիմացդ Ամուլսարի անդունդն է. Արամ Սարգսյան Արթուր Գրիգորյանի թույլ տված սխալի և անիմաստ համառության պատճառով «Լիդիանը» հայց է ներկայացրել դատարան․ Ավինյան Այսօր դիմումս գրելու եմ դուրս գամ ՔՊ-ից ու շատ մարդիկ դուրս են գալու վարչապետի երեկվա ելույթից հետո. Ջերմուկի բնակիչ Սեյրան Սարոյանը մանրամասնեց, թե ինչ է խոսել Փաշինյանի հետ եւ ինչ պատասխան է ստացել Այս պահին 3-6 տարեկան երեխաների 38 տոկոսն է հաճախում նախակրթարաններ. Նախարար Հայտնի է դարձել «Օսկար»-ի գլխավոր հավակնորդների անունները Վերանայեք ձեզ խորհուրդներ տվողներին. այսպիսի խորհրդատուներով լավ տեղ չենք հասնի. Լեւոն Գալստյանը՝ Փաշինյանին Աշխարհի առաջնությանը կմասնակցեն Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանն ու Արթուր Թովմասյանը. Հակոբ Սերոբյան ԱԱԾ–ն կուսումնասիրի Ամուլսարի հանքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումները Ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բնապահպանական փորձաքննության 2016թ-ի եզրակացությունը․ դիմում նախարարին Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց Եթե անդառնալի թունավորեցիք Սեւանի ու Ջերմուկի ջրերը, Հայաստանի գոյատեւման «վարագույրը» կարաք հանգիստ փակեք. Կարեն Ադոնց Լաոսում վթարի է ենթարկվել երեխաներով ավտոբուսը. զոհվել է Չինաստանից առնվազն 13 երեխա Հետաքրքրություն ներկայացնող ընկերությունների մեծ մասը զգալիորեն ավելացրել է բյուջե վճարված հարկերը. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի հետ կապված քրեական գործի հարուցման պատճառն է եղել. Ալեն Սիմոնյան Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է, ռուբլին՝ էժանացել Ինչպես են ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկում ցուցարարներին Ոստիկանապետը ցուցում է տվել խիստ լինել մեքենայից աղբ, ծխախոտի մնացորդ նետող քաղաքացիների նկատմամբ Այդ երբվանի՞ց ակցիա անելը դարձավ վտանգավոր. Անի Սամսոնյան «Ռեպրեսիաների շարք է սկսվել». ԱԺ-ի դիմաց լարված իրավիճակ է, կարմիրբերետավորները ուժ կիրառեցին (ուղիղ) Վարչապետն առավոտյան պատկան մարմինների ներկայացուցիչների հետ քննարկել է Ամուլսարի հարցը. խոսնակ Օրենքը թույլ է տալիս ֆիզիկական ուժ գործադրել, եթե կլինեն կաշկանդված ոստիկաններ, կպատժվեն խստորեն. Օսիպյան Արցախում մեկնարկել է 2019թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը. ՊԲ հրամանատարը այցելել է զորամաս «Սերժիզմը շարունակվում է ու եթե ինքը չսթափվի, ինքը արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին». ցուցարար