Բացահայտվել է արագ սննդի կետից կատարված գողությունը. Կասկածյալը 16 տարեկան է
Հունիսի 26-ին մայրաքաղաքի կենտրոնում արագ սննդի կետից գողացել էին գումար եւ հյութեր:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ նշված գողությունը կատարել է Արշակունյաց պողոտայի բնակիչ, 16-ամյա մի պատանի:
Բացատրական աշխատանքի շնորհիվ հուլիսի 22-ին տղան ինքնակամ ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն: