Մահացել է դերասան Ռուտգեր Հաուերը
Նիդերլանդներում 75 տարեկան հասակում մահացել է դերասան Ռուտգեր Հաուերը, հաղորդում է Varietyամսագիրը:
Դերասանի գործակալ Սթիվ Քենիսը հաստատել է լուրն ու հայտնել, որ դերասանի հուղարկավորությունը տեղի է ունեցել այսօր:
Հաուերը խաղացել է Դարիո Արջենտոյի «Դրակուլա 3D» ֆիլմում Վան Հելսինգի, ինչպես նաեւ 2004թ. «Սալիմե Լոթը» մինի սերիալում Բառլոու վամպիրի դերը՝ Ռոբ Լոուի, Անդրե Բրաուգերի եւ Դոնալդ Սազերլենդի հետ միասին:
1999թ. ապրիլին Հաուերն արժանացել է «Հարյուրամյակի լավագույն դերասանը» տիտղոսին: 2000թ. փորձել է իրեն ռեժիսորի դերում, ինչի արդյունքում էկրան է բարձրացրել կարճամետրաժ «Սենյակը» ֆիլմը, որը փարիզի կինոփառատանն արժանացել է դիտողների համակրանք մրցանակին:
Ռուտգերը խոստովանում էր, որ երբեք չի ցանկացել դերասան դառնալ, քանի որ ի ծնե ամաչկոտ է, սակայն իրեն դուր է գալիս անկախ ֆիլմ նկարահանել սեփական ստուդիայում: