Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

««Կլեպի» ավտոն են ջարդում». վրաերթից մահացած 13-ամյա աղջկա հարազատները վրդովված են վարորդին ազատելու որոշումից

Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հուլիսի 18-ին տեղի ունեցած վրաերթի հետեւանքով մահացած 13-ամյա Արուսյակ Գեւորգյանի հարազատները դժգոհ են Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումից. վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 51–ամյա տղամարդը 800.000 դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։ NEWS.am-ի հետ զրույցում մահացածի տատը՝ Մարիետա Ավետիսյանը, պատմեց, որ դեպքի մասին տեղեկացել է՝ տնից պատահական դուրս գալով։

«Երեխես զանգեց, ասաց՝ տատի, գնում եմ պարի։ Ու անցավ մի որոշ ժամանակ, լսեցի, որ երեխա է վրաերթի ենթարկվել։ Զգում էի, ու դուրս եկա տնից, վազեցի, տեսնեմ՝ թոռս մեքենայի տակ ընկած է։ Ինձ ասացին, որ երեխաս անցել է անթույլատրելի հատվածով, բայց ինքն անցել է հետիոտնի համար նախատեսված հատվածով, ու ոչ մի խախտում թույլ չի տվել»,- պատմեց տատը եւ հավելեց, որ Արուսյակը 5 տարի ամեն օր պարի է գնացել-եկել այդ նույն ճանապարհով։

«Միանգամից ապատեղեկատվություն տարածվեց, թե վարորդն առաջին օգնություն է ցույց տվել, բայց սուտ է, ինքը փախել էր, չկար։ Հետո ասացին, թե ծեծել ենք վարորդին, երեւի Աստված իր կողմից էր, որ իրեն մենք չենք տեսել»,- ասաց մահացածի տատը։

Նա պատմեց, որ կասկածյալը ազատ է արձակվել երեխայի թաղման օրը, որն իրենց հունից հանել է. «Պարո՛ն դատավոր, կիրակի օրով դատ ես անում, մարդուն ազատ ես արձակում, երբ երեխու դիակը դեռ սեղանի վրա է։ Գոնե 7 օրն անցներ, էսօր երեխուս 7-ն ա։ 800 հազարով ես դիակ չեմ ծախում, մենք արյուն չենք ծախում»։

NEWS.am-ի հետ զրույցում մահացածի ազգական Գոհար Ավետիսյանն ասաց, որ իրենք հասկանում են, որ կարող է կասկածյալը 72 ժամ չլինել ազատության մեջ, սակայն կա հարցի բարոյական կողմը. «Ինքը պետք է մտածեր՝ ես չեմ կարող դուրս գալ արեւի տակ, երբ մարդիկ ողբում են։ Փաստորեն, կարող են լինել պոտենցիալ մարդասպան, բայց փողը տալ, դուրս գալ։ Երեխային զիջել են առաջին շարքի 2 մեքենաները, երբ երեխան պետք է հասներ մայթին, վրաերթի է ենթարկել վարորդն ու փախել»։

Մյուս ազգականը՝ Գոհար Դավթյանը, պատմեց, որ համացանցում տեսել են տեսանյութ, որտեղ դեպքի վայրից ՃՈ-ի աշխատակիցը հեռախոսով խոսելիս նշում է՝ ««Կլեպի» ավտոն են ջարդում». «Իսկ ի՞նչ պետք է անեին երեխայի հարազատները այդ «Կլեպի» մեքենան, եթե ոչ ջարդեին։ Նրան ազատելով՝ երեխայի հարազատների մեջ արթնացնում են գազան ու հանցագործ»։

Հիշեցնենք, որ երեկ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը օրերս որոշում է կայացրել 800.000 դրամ գրավի դիմաց ազատ արձակել հուլիսի 18-ին Երևանյան խճուղում 12-ամյա աղջնակի մահվան ելքով վրաերթի ենթարկելու կասկածանքով ձերբակալված 51–ամյա տղամարդուն։ Քննիչը դատարանին միջնորդել էր երկու ամսով կալանավորել կասկածյալին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 18-ին մահվան ելքով վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ից ժամը 18։00-ն ընկած ժամանակահատվածում 51-ամյա Վարդան Ե.-ն իր վարած Mercedes մակնիշի 35 AՍ 299 համարանիշի ավտոմեքենայով Երևանյան խճուղում՝ Սուրբ Հարություն եկեղեցու հարևանությամբ, հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի էր ենթարկել 12-ամյա Արուսյակ Գ– ին։ Վրաերթի ենթարկված երեխան տեղում մահացել էր։

Անհնազանդության ակցիայի մասնակից «Համահայկական Ճակատ» շարժման ակտիվիստների մի մասը ազատ են արձակվել ոստիկանությունից․ տեսանյութ Հովհաննես Շահինյանը Շենգավիթի ոստիկանությունում է․ տեսանյութ Բերման են ենթարկվել «Համահայկական Ճակատ» կուսակցության ակցիայի մասնակիցներն ու ակտիվիստները. տեսանյութ ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ «Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից». Մելքումյան Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների Թուրքիայում ապրող ոչ մի հայազգի քաղաքացի իրեն հասարակությունից դուրս, երկրորդ կարգի չի զգա․ Էրդողան Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Արշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անում Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ 21-րդ դարում մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին. ԱԳՆ Բռնցքամարտի ԵԱ․ Հայաստանն այսօր ունի 7 ներկայացուցիչ Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Խոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ Ծառուկյան Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև