Քոչինյան փողոցում տեղի է ունեցել պայթուն. Տեղում հայտնաբերվել է ականանետի արկ, 223 ինքնաշեն պայթուցիչ
Հուլիսի 24-ին, ժամը 21:43-ին տեղեկություն էր ստացվել, որ ժամը 18:30-ին Երեւան քաղաքի Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով քաղաքացին բեկորային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 25-ին, ժամը 09:32-ի սահմաններում տեղեկություն է ստացվել, որ վերոնշյալ հասցեում տեղազննում իրականացնելու նպատակով անհրաժեշտ է սակրավորների եւ կինոլոգների օգնությունը:
Պարզվել է, որ Քոչինյան փողոցի թիվ 13/5 հասցեում՝ չշահագործվող երկհարկանի շինությունում (1500 քմ), անհրաժեշտ է իրականացնել տեղազննման աշխատանքներ:
Սակրավորները, կինոլոգները եւ ոստիկանության աշխատակիցները շինությունում հայտնաբերել են ականանետի արկ (62 մմ), 223 ինքնաշեն պայթուցիչ եւ 4 տարրա (գունավոր եւ պինդ նյութով): Հայտնաբերված ռազմամթերքը հանձնվել է ՊՆ սակրավորներին: