Сегодня: 16 Сентябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եվրոպան տոչորվում է շոգից

Նիդեռլանդների բնակիչները փախչում են շիկացած քաղաքներից Զանդվորտի լողափ։ Երկրի շատ շրջաններում ջերմաստիճանը ռեկորդ է սահմանել. ջերմաչափերի սնդիկի սյունը բարձրացել է 40-ից ավելի։ Բարձր ջերմաստիճանից տառապում են բելգիացիներն ու իսպանացիները, իտալացիներն ու պորտուգալացիները։ Եվ ավելի վատ է լինելու, ասում են Եղանակի միջին տարեկան կանխատեսումների եվրոպական կենտրոնի օդերեւութաբանները. առաջիկա տարիներին ջերմաստիճանը բարձրանալու է։

Ֆրանսիայում տագնապի «կարմիր» մակարդակը գործում է 20 դեպարտամենտներում։ Որոշ շրջաններում ջերմաստիճանն անցել է 40-ի նիշը։ Քաղաքային իշխանություններն աչք են փակում փարիզյան շատրվաններում տապից փրկվող զոբսաշրջիկների վրա։ Անօթեւաններին Կարմիր խաչը ջրով շշեր է բաժանում։ «Երեկ շոգը դարձել է 5 մարդու մահվան պատճառ։ Բայց 2003-ի շոգի հետեւանքներն ավելի վատն էին. այն ժամանակ մահացել է 10-15 հազար մարդ։ Ինչպես եւ կառավարությունը, մարդիկ սովորում են իրենց սխալների վրա, հոգում են իրենց մասին»,- ասում է Euronews-ի թղթակից Գիյոմ Դեժարդենը։

Մինչեւ հիմա Փարիզում ամենաշոգ օրը եղել է 1947-ի հուլիսի 28-ը։ Զբոսաշրջիկները տապից փրկվում են շատրվաններում։ Բարեգործական կազմակերպությունները անցորդներին ջրով շշեր են բաժանում։

Բայց կիզիչ արեւի ճառագայթների ներքո ոչ միայն փոխօգնությունն է ուժեղանում, այլեւ քայքայվում են նյարդերը։ Լոնդոնի Բրոքվել-պարկի լողավազանի հերթում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ոստիկանությունը փորձում է պարզել տաքացած հանգստացողների վեճի հանգամանքները։

Գերմանիայի հյուսիսում շոգի պատճառով չորացել են մի քանի լճեր եւ ոչ մեծ գետեր։ Նիդեռլանդներում սատկել են հարյուրավոր խոզեր այն բանից հետո, երբ ֆերմաներից մեկում խափանվել է օդափոխիչը։

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?