Արցախում ողբերգական վթարի հետեւանքով զոհված 5 քաղաքացիները Սյունիքից են՝ մի ընտանիքից. մանրամասներ
Արցախի Հանրապետությունում այսօր՝ հուլիսի 26–ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով 5 քաղաքացի է զոհվել, բոլորը Սյունիքի մարզի Տեղ գոյւղի բնակիչներ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Արցախի ոստիկանությունից։ Տեղի համայնքապետ Տեղի համայնքապետ
Ներսես Շադունցը NEWS.am–ին հայտնեց, որ զոհվածները մի ընտանիքի անդամներ են , Արցախ էին մեկնալ հուղարկավորության մասնակցելու։
Ավելի վաղ shamshyan.com–ը հայտնել էր, որ հուլիսի 26–ին ժամը 16։00-ի սահմաններում ГАЗ-31105 մակնիշի 41 QQ 222 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, Տեղ գյուղից դեպի Արցախի Հանրապետություն ընթանալիս, Շուշի քաղաքի Շուշիի հիդրոէլկտրակայանի հարեւանությամբ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։ Ոստիկանությունը պարզում է վարորդի եւ մահացածների ինքնությունը։