Բակո Սահակյանը հանդիպել է Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ
Արցախի նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 26-ին, Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել Արցախում կայանալիք Համահայկական 7-րդ ամառային խաղերի սպասարկման աշխատանքներում ներգրավված պատասխանատուների հետ: Այս մասին NEWS.am-ին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Երկրի ղեկավարը կարեւորել է սպասարկման աշխատանքների բարձր մակարդակով իրականացումը՝ նշելով, որ դրանք խաղերի պատշաճ անցկացման կարեւոր բաղադրամասերից են: