Վաղարշապատում մի տղամարդ կանեփի 58 տնկի է աճեցրել
ՀՀ ոստիկանությունը հուլիսի 25-ին օպերատիվ տվյալներ են ստացել, որ Էջմիածին քաղաքի Դանղյան փողոցի բնակիչներից մեկը բակում մշակումն արգելված բույս է աճեցնում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, օպերատիվ տվյալների հիման վրա ոստիկանության ծառայողները զննություն են կատարել 57-ամյա տղամարդու հողամասում՝ հայտնաբերելով կանեփի 58 տնկի։ Հայտնաբերվածն առգրավվել ու փաթեթավորվել է, իսկ տանտերը բերման է ենթարկվել ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նրա հայտնածով՝ կանեփի բույսերն ինքն է աճեցրել՝ անձնական օգտագործման համար։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։