Դավիթ Անանյանի մորաքրոջ որդիները՝ ՊԵԿ պաշտոնյաներ. 168.am
Մամուլը բազմիցս գրել է այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը (ՊԵԿ) իր ընկեր-բարեկամ-խնամիներով է լցրել համակարգը։
Հայտնի է, որ ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության համալիր հարկային ստուգումների թիվ 6 բաժնի պետ Արամ Վազգենի Շաքարյանը ՊԵԿ նախագահի մորաքրոջ որդին է։
Ըստ 168.am-ի տեղեկությունների՝ Դավիթ Անանյանը հիմա էլ մորաքրոջ մյուս որդուն՝ Արամ Շաքարյանի եղբորն է աշխատանքի տեղավորել իր ղեկավարած գերատեսչությունում։
Արթուր Վազգենի Շաքարյանը նշանակվել է ՊԵԿ ներքին անվտանգության վարչության տեղեկատվական և տեխնիկական անվտանգության ապահովման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ։