Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Քոչարյանի գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները. Վիկտոր Սողոմոնյան

Պարզ է, որ մեղադրական կողմը ջախջախիչ պարտություն է կրել. որեւէ փաստարկ նախագահ Քոչարյանին մեղադրելու, հորինված նոր դրվագը շարունակելու, նրան կալանքի տակ պահելու, որեւէ իրավական փաստարկ իխանությունները չունեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 29-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Մենք պետք է արձանագրենք, որ իրավական համակարգը ճկռել է այս քաղաքական պատվերի տակ՝ ամեն ձեւով Քոչարյանին պահել անազատության մեջ:

Արդեն պարզ է, որ այսքան ապօրինություններից հետո այս գործն ունի ճիշտ այնքան կյանք, որքան քաղաքական կյանք ունեն այս իշխանությունները, ու որքան նրանք կարողանում են այս գործը բռնի ուժով առաջ տանել՝ապօրինություններ սանձազերծել, ճնշել դատավորներին, այն դատավորները, որոնք իրենց չեն լսում, իրենց դեմ քրգործեր հարուցել, հարձակվել ՍԴ-ի վրա, դատարաններ շրջափակել»,-հայտարարեց նա:

Սողոմոնյանը հիշեցրեց ՀՅԴ-ի հետ կապված զարգացումները 1994-1995 թվականներին. «Դուք հիշում եք, թե որքան տեւեց այդ գործը, քանի կոպեկ արժեր այդ գործը եւ ինչքան տեւեց նրանց կալանքը»:

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը հայտարարեց, որ այս ամենն այսպես եղավ, որովհետեւ այս գործի հիմքում դրված էր կեղծիք, դրված էր տերպետրոսյանական հայտնի հայեցակարգն այն մասին, թե ինչպես չար ուժերը տանկերը հանեցին իր դեմ, ինքը հաղթել էր, բայց չթողեցին, որ ինքը դառնա ՀՀ նախագահ:

«Այս կեղծիքները եւ չարչրկվող միֆերը դրվել էին այս գործի հիմքում: Երբ առաջին անգամ ծանոթացա ՀՔԾ հաղորդագրությանը, զգացի, որ ծանոթ տեքստ եմ կարդում: Բացեցի Տեր-Պետրոսյանի ելույթները եւ տեսա բացարձակապես նույն ձեւակերպումները: Բացեք եւ կտեսնեք, թե որտեղից է օգտվել մեր ՀՔԾ-ն, կամ այնքան է տարված եղել այդ փիլիսոփայությամբ, որ բառերն ինքնուրույն դասավորվել են:

Որ այս գործը որեւէ հեռանկար չունի, պարզ  է, որ նախագահ Քոչարյանն ազատ է արձակվելու, արդարացվելու է պարզ է»:

Սողոմոնյանը նկատեց, որ այս ընթացքում պետությունը բազմաթիվ հարվածներ է ստացել. «Չի կարող նախկին նախագահի ապօրինի հետապնդումը անհետեւանք մնալ երկրի համար: Մենք տեսել ենք Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունը, ՌԴ ԱԳՆ հայտարարությունը: Մենք դեռ ունենալու ենք ՄԻԵԴ վճիռներ, ես չեմ կասկածում, որ դրանք լինելու են նախագահ Քոչարյանի օգտին:

Իշխանության գործելակերպը՝ սեփական սխալը մինչեւ վերջ առաջ տանելու եւ նոր կորուստներ ձեռք բերելու, այս դեպքում պետք է վերանայվի: Իրենք պետք է հասկանան, որ սա ճանապարհ է, որով բռնի գործ է գործադրվում իրավակարգի դեմ»,-ասաց նա:

Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ»