Օսիպյանը պարգեւատրել է մի խումբ ոստիկանների. Ծրարներում նշված են հանցագործության տեսակն ու պարգեւավճարի չափը
Հուլիսի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ պարգեւատրման հանդիսավոր արարողություն:
ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը պարգեւատրեց տարբեր ծանրության հանցագործություններ բացահայտած մի խումբ ոստիկանների:
Ծրարներում նշված են հանցագործության տեսակն ու պարգեւավճարի չափը:
Շնորհավորելով բոլոր պարգեւատրվածներին՝ Վալերի Օսիպյանը նշեց, որ հավելյալ պարգեւավճարները լինելու են շարունակական եւ հանցագործություն բացահայտած ոստիկանը մշտապես արժանի գնահատական է ստանալու ղեկավարության կողմից: