Այսօր՝ 26 օգոստոսի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի «Սանիթեք»-քաղաքապետարան խնդրին. «Լույս»

Աղբահանությամբ զբաղվող նորաստեղծ պետական հիմնարկը գործում է ոչ արդյունավետ, ոչ համակարգված կերպով, որի արդյունքում կարող ենք տեսնել, որ դատարկ աղբամանին կարող է սկզբում մոտենալ «Սանիթեքի» մեքենան, հետո համայնքային հիմնարկի մեքենան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության դիմաց հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նրա խոսքով, տպավորություն է, որ «Սանիթեքը» եւ քաղաքապետարանը խռոված են իրարից, եւ չեն ցանկանում ուղիղ իրար հետ քննարկում ունենալ:

«Երբ 2018 թվականին քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը տուգանեց «Սանիթեքին» դա սրտհովանք էր քաղաքացիների համար, բայց նոր իշխանությունն այնպես պետք է խնդիրը կարգավորեր, որ այլեւս ոչ տուգանքի, ոչ փոխադարձ մեղադրանքների եւ քաղաքային ամբիոնից մասնավոր կազմակերպությանը հաթաթաներ տալու միջոցով խնդիրն այդպես չլուծվեր:

Ես կարծում եմ այս ամենի մեղավորությունը  կրում է երկու կողմը, բայց դրա քաղաքական պատասխանատվությունը որպես Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի իրականացման երաշխավորի, գլխավորապես պատկանում է Նիկոլ Փաշինյանին»,-հայտարարեց Խաժակյանը:

Նա կարծիք հայտնեց, որ կառավարությունը պետք է իր մասնակցությունն ունենա «Սանիթեք»-քաղաքապետարան խնդիրների լուծմանը. «Նիկոլ Փաշինյանը պետք է միջամտի. նախ նա կրում է քաղաքական պատասխանատվություն այս իրավիճակի համար: երկրորդ, քաղաքապետարանն ու «Սանիթեքը» այրել են այն կամուրջները, որով հնարավոր կլիներ քննարկում իրականացնել»:

Վթար Վանք-Ստեփանակերտ ճանապարհին. Վարորդներից մեկի վիճակը ծանր է (ֆոտո) ՈՒՂԻՂ. Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավարի ասուլիսը «ՀԿԵ» ՓԲԸ-ի շուրջ հարուցված հերթական քրեական գործով խախտվում են տուժողի իրավունքները. փաստաբան Բակո Սահակյանը հանդիպել է «Հաղթանակած 2019» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ Կեւին Դե Բրույնեն սահմանել է Պրեմյեր լիգայի ռեկորդ Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Արճիսցիները կրկին միջպետական ճանապարհ են փակել, կառավարությունից պահանջում են իրենց հարցը չձգձգել Հնագետները բացահայտում են Պրահայի ամրոցից առեղծվածային միջնադարյան կմախքի մանրամասները Գյումրիում ոստիկանը հեռացրեց բղավող տարեց կնոջը․ նա ցանկանում էր տեսնել Փաշինյանին Նիկոլից լավ դերասան աշխըրքի տակ չկա. բեմադրություն Գյումրիում «Պրծնենք, սաղիդ տանելու եմ «Փարվանա», պատիվ տամ». Սամվել Ալեքսանյանը հրդեհի վայրում է (տեսանյութ) «Մալաթիա մոլի» շենքում բռնկված հրդեհը մարվել է Բակո Սահակյանը խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների շուրջ ՈՒՂԻՂ.Գյումրին տոնում է քաղաքի օրը․ այնտեղ է նաեւ Նիկոլ Փաշինյանը Նորաշենիկում 3 օր առաջ բռնկված հրդեհը չի նահանջում․ 5-6 ակտիվ օջախ է հայտնաբերվել Թրամփը համարում է, որ Ջոնսոնը «ճիշտ մարդ» է բրեքսիթի իրականացման համար Չապնի և Սևաքար գյուղերում անօդաչու թռչող սարքերով հետազոտվել են հրդեհի օջախները․ 1100 բնակիչ տարհանվել է Փաշինյանը հրապարակել է իր եւ տիկնոջ լուսանկարը՝ հայկական վերնաշապիկներով