Արարատի մարզում բախվել են երկու Ford Transit-ները, մեկը գլխիվայր շրջվել է. կա տուժած
Հուլիսի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 21։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 32 կմ հատվածում բախվել են երկու Ford Transit մակնիշի ավտոմեքենաներ։
Վթարի հետևանքով Ford-երից մեկը գլիվայր շրջվել է։ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։