Կնոջը հյուր եկած տղամարդը ննջասենյակից ոսկյա վզնոց է թռցրել
Չարենցավանի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, հուլիսի 30-ին, ժամը 14-ին, գողություն կատարելու կասկածանքով, Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի մի շենքի բակից բերման են ենթարկել նույն շենքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ 2018 թ. ամռանը հարեւան շենքի մի բնակարանից կատարել է գողություն:
Բաժին հրավիրված տանտիրուհին հաղորդում է տվել, որ իր տանը հյուրընկալված տղամարդը ննջասենյակից գողացել է ոսկյա վզնոց՝ պատճառելով 130 հազար դրամի վնաս:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր: