ՀՀ խաղաղապահների հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան
Խաղաղապահ ուժերի բրիգադի հերթական զորախումբը մեկնել է Աֆղանստան: Հայ զինծառայողները խաղաղապահ առաքելություն կիրականացնեն Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում: Այս մասին NEWS.am-ին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:
Մինչ մեկնումը զորամիավորման հրամանատարությունը հրահանգավորել է անձնակազմին առաքելության առանձնահատկությունների վերաբերյալ եւ մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն: