54-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 54-ամյա Լիդա Բաղդասարյանը։
Նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն ունեցողներին ոստիկանությունը խնդրում է դիմել Արարատի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 1-02, 010 59 06 31 հեռախոսահամարներով։