ՀՀ որոշ մարզերում ջերմաստիճանը կնվազի 8-10, իսկ Երեւանում՝ 5-6 աստիճանով. Գագիկ Սուրենյան
Օգոստոսի 2-3-ին հյուսիս-արեւելքից ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամաբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում ցերեկային ժամերին կնվազի 8-10 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:
Նա նաեւ նշել է, որ հանրապետության մյուս մարզերում, այդ թվում Երեւանում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով. «Առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում են նաեւ ամպրոպային բնույթի կարճատեւ անձրեւներ»: