Այսօր՝ 29 հունվարի 2020թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մարկոս Պիզելին՝ վերադարձի, Կամո Հովհաննիսյանի հետ հանդիպման եւ գլխավոր նպատակի մասին (ֆոտո)

Ղազախստանի առաջնության 21-րդ տուրում «Ակտոբեն» տանը 1։2 հաշվով պարտվեց «Ժետիսուին»։ «Ակտոբեի» կազմում 9 ամիս անց խաղադաշտ դուրս եկավ ծնկի ծանր վնասվածքից հետո վերականգնված Մարկոս Պիզելին, որը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանել է վերադարձը խաղադաշտ տեւական դադարից հետո։

«Հոգեբանորեն մի փոքր բարդ էր վերադարձս խաղադաշտ, քանի որ տեւական ժամանակ չէի խաղացել։ Հիմա նորմալ մարզավիճակում եմ, քանի որ ծանր մարզումներ եմ անցկացրել վնասվածքից ապաքինվելուց հետո։ Բայց ժամանակ է պետք որոշ շարժումներում վստահությունս վերականգնելու եւ նախկինի նման անկաշկանդ խաղալու համար։

Խաղից առաջ հանդիպեցի Կամո Հովհաննիսյանի հետ։ Միշտ հաճելի է զրուցել հավաքականի թիմակցի հետ։ Տարբեր թեմաների մասին խոսեցինք։

Հիմա ինձ լավ եմ զգում։ Նախորդ ամիսները շատ բարդ էին ինձ համար, սակայն կյանքում կարելի է օգուտ քաղել բոլոր հանգամանքներից, որպեսզի ավելի ուժեղ դառնաս։

Իմ գլխավոր նպատակը լավագույն մարզավիճակս վերականգնելն է եւ լիարժեք հանդիպում անցկացնելուն պատրաստ լինելը։

Շնորհակալ եմ բոլոր հայերին աջակցության համար»,- նշեց Մարկոս Պիզելին։

Հիշեցնենք, որ Պիզելին ծնկի ծանր վնասվածք էր ստացել 2018թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղում։ Հայաստանի հավաքականը 4։0 հաշվով հաղթել էր Մակեդոնիայի թիմին, Պիզելին դարձել էր գոլի հեղինակ։

Սամվել Սուքիասյան

Փառք Հայոց Բանակին, նրա զինվորին ու զինվոր ծնած մայրերին.Կարինե Պողոսյան Հայրենանվիրում մեզ ոչ ոք չի սովորեցրել. դա մեր նկարագիրն է, էությունը. Հովիկ Աբրահամյան ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շնորհավորական ուղերձը Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առթիվ Սահմանին կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ. Արգամ Աբրահամյան Եթե Ալեն Սիմոնյանին «ճտիկով գրիչի» ամոթալի պատմությունից առաջ օգտագործեին, պատկերն այսքան խղճուկ չէր լինի. Վանեցյան Այսօր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է Ղազախստանի մայրաքաղաքում արտակարգ դրություն է հայտարարվել Բանակի օրվա առթիվ պարգևատրվել են մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ ՈՒՂԻՂ. Պարգեւատրման արարողություն Բաղրամյան 26–ում Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքները կհրապարակվեն հունվարի 29-ին Ինչ զենք է եղել, որն էր պահանջը, ինչ ցուցմունք է տվել և ովքեր են հարցաքննվել․ կապ ունի՞ միջադեպը Ռոբերտ Քոչարյանի հետ Վարչապետը փուռն է տալիս Արցախի նախագահի թեկնածուներին. Շարմազանով «Հայ իրավական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայ եկեղեցուց». ԲԴԽ նախագահը՝ Գարեգին Բ-ին Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը Արցախը Մայր Հայրենիքին կապող հաջորդ կարեւոր երակը կլինի Խնձորեսկ-Մեխակավան-Հադրութ մայրուղին. Արայիկ Հարությունյան Որքա՞ն ամուր են մեր արմատները․ «Արմատ»-ի չորրորդ սերիան Նավթի համաշխարհային գները նվազում են Սահմանադրական դատարանի նախագահը դարձել է ընդդիմություն. Փաշինյան ՀՀ նախագահը գեներալի կոչումներ է շնորհել մի քանի սպայի Թուրքմենստանը գազը կտա Իրանին, Իրանն էլ Հայաստանին. քննարկվում է սվոփ համակարգով ՀՀ-ին գազ տրամադրելու հարցը ՀՀ բանակը պատրաստ է ոչ միայն կասեցնելու հակառակորդին, այլեւ ստիպելու մտորել անվերադարձ կորուստների մասին. Արտակ Դավթյան «Հարսը ձախողված է եւ պետք է արագ հերանց ուղարկել». Սոնա Աղեկյանը` Փաշինյանի մասին Նիկոլ Փաշինյանը նստած է ատելության ծառի եւ ճյուղի վրա. Շարմազանով Շատ-շատ լավ լուրեր ունենք տնտեսության վերաբերյալ, որ 2020-ը տնտեսական առումով լինի ավելի լավ տարի է լինելու. վարչապետ Բռնության կոչեր չպետք է լինեն, խիստ դատապարտում եմ. ավագանու «Իմ քայլի» անդամ Կոչ եմ անում պարգեւավճարների եւ գործուղումների գումարներն ուղղել ծննդատների վերազինմանը. ՀԿ նախագահ ՀՀԿ-ականներն այցելել են Հոլոքոստի զոհերի հուշարձան Հունվարի 29-31-ին գիշերները այսօրվա հետ համեմատ աստիճանաբար տաքանում են մոտ 8-10 աստիճանով. Սուրենյան Չինաստանում փողոցում ուշաթափվում են կորոնավիրուսի պատճառով (տեսանյութ) Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հրատապ նիստ է հրավիրել (ուղիղ) Հովհաննես Համբարձումյանը դարձել է գոլի հեղինակ