Օգոստոսի 5-ը Լուսաֆորի միջազգային օրն է
Լուսաֆորի միջազգային օրը նշվում է օգոստոսի 5-ին 1914 թվականին տեղի ունեցած իրադարձության պատվին: Այդ օրն ամերիկյան Քլիվլենդ քաղաքում ի հայտ էր եկել ժամանակակից սարքերի նախահայրը: Այն ուներ կարմիր եւ կանաչ լամպերներ, իսկ լույսը փոխելու ժամանակ արձակում էր ձայնային ազդանշան, գրում է Calend.ru-ն:
Մինչդեռ առաջին լուսաֆորը հայտնագործել էր բրիտանացի Ջեյ Նայթը դեռեւս 19-րդ դարում: Այդ սարքը տեղադրված էր 1868 թվականին Լոնդոնի խորհրդարանի շենքի մերձակայքում: Երեք տարի անց իր լապտերը պայթել էր՝ վնասելով ոստիկանին: Դրանից հետո լուսաֆորը մոռացվել էր շուրջ 50 տարով՝ մինչեւ 1910 թվականը, երբ մշակվել եւ պատենտավորվել էր առաջին ավտոմատ լուսաֆորը երկգույն լապտերներով:
Եռագույն լուսաֆորները, որոնք առավել նման էին ժամանակակից լուսաֆորներին, առաջին անգամ տեսել են Դետրոիտի ու Նյու Յորքի բնակիչները 1920 թվականին: Տարիների ընթացքում այդ սարքերը լայն ճանաչում ձեռքբերեցին Ամերիկայի եւ Եվրոպայի տարբեր քաղաքներում: