Այսօր՝ 18 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բերդավանի պետական պոմպակայանը ապօրինաբար սեփականացվել է. հարուցվել է քրեական գործ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 1999թ. կառուցված Բերդավանի խմելու ջրի պոմպակայանը միացվել է Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի գոյություն ունեցող ջրմուղներին` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով և հաշվառվել է «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի հաշվեկշռում: Այդ մասին հայտնեցին Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:

Սակայն հետագայում իրականացված մի քանի գործողությունների արդյունքում պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված, Նոյեմբերյան քաղաքի և Բերդավան գյուղի խմելու ջրի մատակարարումն ապահովող պոմպակայանը, դրա շինություններով և գույքով հանդերձ, ՍՊԸ-ի սեփականության իրավունքի գրանցման 23.12.2009թ. վկայականում նշվել է որպես ինքնակամ շինություն:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ Նոյեմբերյանի տարածաշրջանում, այդ թվում Բերդավան համայնքում  ջրամատակարարման, ջրահեռացման համակարգերի բարելավման ներդրումային ծրագրերի շրջանակներում նույն պոմպակայանի վրա կատարվել են շինարարական աշխատանքներ, որի ծախսը կազմել է ընդհանուր 86 մլն. 885 հազ. դրամ: Դրանից 82մլն. դրամի շինմոնտաժային աշխատանքների շինարարության շահագործման վերաբերյալ Բերդավան և Կողբ համայնքների ղեկավարների կողմից 2011թ. օգոստոսին ստորագրվել են փաստագրման ակտեր:

Պարզվել է նաև, որ ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից մերժվել է «Բերդավանի» պոմպակայանի սեփականության իրավունքները գրանցելու պահանջներով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի 14.10.2013թ. դիմումը, ինչի կապակցությամբ վերջինս դիմել է ՀՀ վարչական դատարան, սակայն հետագայում նոր քննության փուլում առանց հիմնավորումների հրաժարվել է հայցապահանջից:

Նշված վարչական գործի քննությանը զուգահեռ՝ 24.09.2015թ. ընդդեմ «Հայջրմուղկոյուղի», հետագայում նաև «Վեոլիա ջուր»  ՓԲԸ-ի և ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի (նախկին անվանումը) դատարան է դիմել  վերոնշյալ ՍՊԸ-ն՝ խնդրելով ՓԲԸ-ին վտարել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասից:

ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեն, պոմպակայանի, որպես ինքնակամ շինություն կադաստրի գրանցումները վիճարկելու և դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու փոխարեն 08.09.2017թ.-ին քաղաքացիական գործի շրջանակներում հակընդդեմ հայց է հարուցել` ընդամենը խնդրելով պոմպակայանի համար սահմանել անվճար մշտական սերվիտուտ։

ՀՀ կառավարության 06.04.2017թ. որոշմամբ պետական սեփականություն հանդիսացող գույքը՝ Բերդավանի պոմպակայանը, վարձակալության իրավունքով հանձնվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին: Չնայած այդ հանգամանքին՝ Կողբ համայնքի ղեկավարը 2018թ. նոյեմբերի 12-ի որոշմամբ օրինական է ճանաչել ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա որպես ինքնակամ կառույց նշված պոմպակայանն իր շինություններով: Այդ և մյուս ինքնակամ կառույցները օրինականացնելու դիմաց  ՍՊԸ-ն վճարել է 200.600 ՀՀ դրամ և 2018թ. նոյեմբերին գրանցել իր սեփականության իրավունքը:

Այսպիսով, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատու պաշտոնատար անձինք պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով` 2015-2019թթ. ընթացքում որևէ գործուն միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի, որպես ինքնակամ շինության, կադաստրի գրանցումները վիճարկելու, դրանք անվավեր ճանաչելու ուղղությամբ: Իսկ Կողբ համայնքի ղեկավարը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2011թ. օգոստոսի 1-ին ստորագրելով Բերդավանի պոմպակայանում 82 մլն. 083 հազ. դրամի շինմոնտաժային աշխատանքների ավարտման վերաբերյալ շինարարության շահագործման փաստագրման ակտը, այսինքն տեղյակ լինելով դրա ինքնակամ կառույց չլինելու մասին` 12.11.2018թ. որոշմամբ այն, որպես ՍՊԸ-ին պատկանող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույց, ճանաչել է օրինական: Դրա հետևանքով պետական բյուջեի միջոցներով կառուցված` 29 մլն. 649 հազ. դրամ մնացորդային արժեքով, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ հաշվեկշռում հաշվառված պոմպակայանը, ճանաչվել է որպես ՍՊԸ-ի սեփականություն՝ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի այդ, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի պատասխանատու ծառայողներն իրենց կարգադրիչ կամ այլ լիազորություններն այդ կազմակերպության շահերին հակառակ և իր կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելով՝ 2016թ.-ին առանց հիմքերի հրաժարվել են Բերդավանի պոմպակայանի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը մերժելու մասին ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի որոշումը վիճարկելու հայցից և հետագայում որևէ միջոց չեն ձեռնարկել պոմպակայանի այլ անձանց իրավունքի գրանցումները անվավեր ճանաչելու ուղղությամբ` առաջացնելով ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ արձանագրված խախտումներն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 214-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին:

Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան «Գոտկատեղից ներքև հարվածները մի կողմ դնել ու գնալ լուծումների հետևից». Մելքումյան Իշխանության և կրիմինալի սերտաճումն ավտորիտարիզմի ցցուն դրսևորում է. «Միասնություն» համազգային շարժում Վրաստանի նախագահը վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի վրա ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում Լոռիում 24-ամյա տղան 93-ամյա կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել և սպանել. նախաքննությունն ավարտվել է Նրան մարդիկ են պետք, որոնց կասի դուք եք մեղավոր Դուբայում գրանցվել են ամենաշատ տեղումները վերջին 75 տարվա ընթացքում (լուսանկարներ) Տոյվո Կլաարի թեկնածությունն առաջադրվել է Ուզբեկստանում ԵՄ դեսպանի պաշտոնում Քաջարան համայնքում կայացավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից նախատեսվող գործունեության վերաբերյալ հանրային լսում Ուկրաինան ցանկանում է ԱՄՆ-ի հետ այնպիսի անվտանգության համաձայնագիր, որն ԱՄՆ-ն ունի Իսրայելի հետ. Զելենսկու գրասենյակ Արևային վահանակների եվրոպական արտադրողը հեռանում է ԱՄՆ Երևանում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա կնոջ․ նա մահացել է Մեր քայլերը անակնկալ են իշխանության համար, մենք պատրաստ ենք ամեն քայլի գնալ մեր պետականության համար. Արշակ Կարապետյան Հանրային ճնշման տակ հրաժարվեցին հերթական ազգադավ ծրագրից Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը Իրանի նախազգուշացումները Հայաստանի իշխանություններին Հայաստանը 16 կետով բարելավել է դիրքերը Դրական խաղաղության զեկույցում