Հրաժարական տված ԲԴԽ անդամը նշանակվել է Վերաքննիչի դատավոր
NEWS.am–ի տեղեկություններով՝ ԲԴԽ անդամի պաշտոնից վերջերս հրաժարական տված` քրեական գործեր քննող Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ։
Մեր տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը հենց այս դատավորի թեկնածությունն է առաջարկել Հանրապետության նախագահին, որն էլ ընդունել է Բեկթշյանին նշանակելու հրամանագիր։
Վերաքննիչ քրեական դատարանում կայացած միջոցառման ժամանակ՝ այսօր՝ օգոստոսի 5–ին ԲԴԽ–ն դատավորներին ներկայացրել է Բեկթշյանին։
Հիշեցնենք, որ Արմեն Բեկթաշյանը ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել հունիսի 14–ին։