Այսօր՝ 16 սեպտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ալավերդցիների առողջության հաշվին միլիոններ է դիզել. «Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը երթ է իրականացրել

«Թեղուտի վերաբացում» նախաձեռնությունը Լոռու մարզի Ալավերդի քաղաքում այսօր՝ օգոստոսի 5-ին, խաղաղ ակցիա էր իրականացնում՝ պահանջելով, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ, «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վալերի Մեջլումյանն արհեստական խոչընդոտներ չստեղծի Թեղուտի հանքավայրի շահագործման ուղղությամբ։ Ակցիայի մասնակիցներն ասում էին, որ ակցիան տարածաշրջանի ամենաշատ աշխատատեղերի պահպանման համար է:

«Վալերի Մեջլումյանը տապալել է Թեղուտի հանքավայրի շահագործումը, եւ 15 ամիսների ընթացքում իր աշխատակիցների միջոցով, արհեստական խոչընդոտներ է ստեղծել հանքավայրի վերաբացման համար։ Նա տապալել է Ալավերդու պղնձաձուլարանը, եւ 25 տարվա մեջ ոչ մի ներդրում չի կատարել։ Ալավերդցիների առողջության հաշվին այս մարդը միլիոններ է դիզել, աշխատող ժողովրդին վերաբերվել է իբրեւ ծառայի՝ կախվածության մեջ գցելով նրանց։ Նա տիրանալով քաղաքի կարեւորագույն օբյեկտներին՝ հասցրել է դրանք ավերակների, մասնավորապես, Ալավերդու ճոպանուղին, մարզադաշտը, կենտրոնական հյուրանոցի շենքը, եւ մի շարք այլ շինություններ։ Նա դավաճանել է սեփական տարածաշրջանը եւ ժողովրդին, եւ ինքը տեղ չունի մեր քաղաքում»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներն ասացին, որ թույլ չեն տա իրենց զրկել աշխատանքից. «Այս մարդը կործանել է մեր մանկությունն ու փչացրել մեր առողջությունը։ Մենք հիմա թույլ չենք տա, որ նույնը լինի մեր երեխաների հետ. սա կլինի մեր վերջին զգուշացումը։ Փորձում է ժողովրդին զրկել աշխատանքից»։

Խաղաղ ակցիայի մասնակիցները քայլերթ եւ ավտոերթ իրականացրին Ալավերդի քաղաքում, եւ դրանով ավարտեցին ակցիան։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ հուլիսի 8-ից «Թեղուտ» ՓԲԸ– շարունակվելու է շահագործվել։ Որոշումից հետո ամբողջ ծավալով մեկնարկել է աշխատանքները:

Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկեր են նվիրաբերվել տեղի կաթոլիկ եկեղեցուն Գ.Ծառուկյանի աջակցությամբ ռուսերենով լույս է տեսել Թումանյանի հոբելյանական հատընտիրը Առանց հայկական երշիկի ադրբեջանական գյուղում սեղան չեն նստում «Արդարություն» կուսակցությունը Արցախում քաղաքական երրորդ բևե՞ռ «Բարի Սամարացի» ընկերության երշիկը ադրբեջանական խանութում Արթուր Գևորգյանը չի կարողանում առերեսվել իր խղճուկ կարգավիճակի հետ Ամուլսարի շահագործման դեմ բողոքում են Ծովինար եւ Վարդահովիտ գյուղերի բնակիչները (վիդեո) Սա Հայաստանի պատմության ամենից խայտառակ քրեական գործն է և այս մասին գրվելու է դասագրքերում. Ռոբերտ Քոչարյան 2019 թ. ընդունելության արդյունքները գերազանցեցին բոլոր լավատեսական սպասելիքները. Թամարա Վարդանյան ՈՒՂԻՂ. Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի (ուղիղ) Ի՞նչ անել, որպեսզի արտագնա զբոսաշրջիկները կրկին խնդիրներ չունենան, ինչպես Եգիպտոսում եղավ Վանաձորում խանութի տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը Հովիկ Աբրահամյանի հետ կապված Փաշինյանին թվեր են ներկայացրել Առանց հասկանալու չի կարելի մեղադրել որևէ մեկին. մեկնաբանություններ՝ ծննդկանի մահվան դեպքի մասին Հասարակության այսպիսի պառակտումը պետք է մտահոգիչ լինի. Իվետա Տոնոյան Այս օրինագծով մեկ խախտման համար կրկնակի պատիժ է նախատեսվում. Իվետա Տոնոյանը՝ փոխոստիկանապետին Գ.Ծառուկյանի աջակցությամբ կայացել է հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող բարեգործական միջոցառում ՆԱՄ-ի 15-րդ տարեդարձը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Փողոցում մնացած հեղափոխություն Գ. Ծառուկյանի շնորհիվ աշխուժացող տեղական արտադրանքն ու տնտեսական ակտիվությունը աչքներիս առաջ է «Ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ չեն բացի». Գ.Ծառուկյանը՝ Ամուլսարի մասին Արցախի «Արդարություն» կուսակցությունն իշխանություններին կրկին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել Կենդանակերպի 3 նշան, որոնք լավագույնն են սիրային հարաբերությունների համար Շնորհավորում ենք ճանաչված և հարգված ընտանիքների զավակների միությունը Գագիկ Ծառուկյանի դստեր և Խաչատուր Սուքիասյանի որդու անչափ գեղեցիկ հարսանիքը