Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի ապագայի հետ անհամատեղելի է ՀՀ և Արցախի միջև հակասությունների սերմանումը. ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Ավարտվեց օգոստոսի 2-4 Դիլիջանում անցկացվող ՀՀԿ երիտասարդական կազմակերպության #ԵԿԴիլիջան երիտասարդական ֆորումը։ Այս առնչությամբ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածած հաղորդագրությունում ասվում է.

«Ֆորումի ավարտին մասնակիցները կազմեցին և ընդունեցին հռչակագիր։ Մասնավորապես, երիտասարդները անթույլատրելի համարեցին Հայաստանի և Արցախի միջև հակասությունյունների սերմանումը, պոպուլիզմի դրսևորումները, անհանդուրժողականությունը, խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները, հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավը։

«Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»,– ասվում է հռչակագրի տեքստում։

Հռչակագրի ամբողջական տարբերակը ներկայացված է ստորև.

 «Վերջին շրջանում Հայաստանի Հանրապետության ներքաղաքական դաշտը գտնվում է բարձր տուրբուլենտականության գոտում։ Երկրի առջև ծառացած հին մարտահրավերներին ավելացել են նորերը։ Դրանք հիմնականում պայմանավորված են մեր երկրի իշխող քաղաքական ընտրանու մասնագիտական մրցունակության ցածր մակարդակով և մերժողականության հասնող անհանդուրժողականությամբ։ Տեղեկատվական հեղափոխության արդյունքում առաջ եկած գործիքակազմը խթանում է ծայրահեղական, ամբոխավարական քաղաքական դիսկուրսը։ Համաշխարհային պատուհաս դարձած կեղծ լուրերի (fake news) երևույթը իր հերթին ապակայունացնում և թունավորում է երկրի ներքաղաքական կյանքը։

Ուստի`

Մենք՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության «ԵԿԴիլիջան» ֆորումի մասնակցիներս, արտահայտելով պահպանողական հայացքների տեր երիտասարդության համատեղ կամքը, առաջնորդվելով ցեղակրոն ուսմունքի հիմնադրույթներով ու կարևորելով Հայաստանի Հանրապետության հարատևման և հզորացման հիմք հանդիսացող պետականակենտրոն հարացույցը.

Հայաստանի Հանրապետության ապագայի հետ անհամատեղելի ենք համարում երկու հայկական հանրապետությունների՝ Հայաստանի և Արցախի միջև արհեստածին հակասությունների սերմանումը,

Անթույլատրելի ենք համարում պոպուլիզմի ակնհայտ  դրսևորումներով վարվող ներքին և արտաքին քաղաքականությունը,

Դատապարտում ենք այլոխոհության նկատմամբ տոտալ անհանդուրժողականությունը և խոսքի ազատության նկատմամբ ամոթալի ոտնձգությունները,

Բարձրաստիճան պաշտոնյայի կերպարի համար անընկալելի ենք համարում երկրի փաստացի ղեկավարի անզուսպ հռետորաբանությունը, որը պատճառ է հանդիսանում հասարակության արհեստական պառակտմանը,

Մտահոգիչ ենք համարում երկրում ահագնացող արժեքաբանական ճգնաժամը, որը հետևանքն է հայկական ավանդական արժեհամակարգի և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ծավալված ապազգային արշավի ,

Անկախ քաղաքական դաշտի դասավորությունից՝ ամենօրյա հետևողական աշխատանքով, ամեն մեկ մեկս մեր տեղում շարունակելու ենք գործունեություն ծավալել ի բարօրություն մեր հարազատ երկրի։ Խորապես գիտակցելով Հայաստանի հիմնական արմատական ընդդիմադիր ուժը լինելու կարևորությունը՝ շարունակելու ենք կատարել մեր համակիրների առջև ստանձնած պարտավորությունը՝ պայքարել մեր երկրի զարգացման համար։ Ընդդիմադիր, թե այլ կարգավիճակում պատրաստ ենք մեր ջանքերը միացնել մեր եղբայրների և քույրերի հետ հավաքական ուժի հաղթանակի կերտման համար, որի անունն է «Հզոր Հայաստան»։

 

Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով Ծեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Մինչև վերջին վայրկյանները գաղտնի պահված «փակ» հանդիպում. «Փաստ» Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է. «Փաստ» «Առաջարկում եմ այս իշխանությանն ամբողջ կազմով ուղարկել այլ մոլորակ և որքան հնարավոր է արագ». «Փաստ» Փաշինյանը գնում է բոլորովին հակառակ ուղղությամբ՝ նոր վտանգների տակ դնելով Հայաստանը. Արշակ Կարապետյան Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում». «Փաստ» Ո՞վ է, իրականում, Նարեկ Նալբանդյանը «Հայաստան-Արցախ» Համահայկական երիտասարդական ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել հարյուրավոր երիտասարդներ Հանրային արձագանքը կստիպի շարժվել տեղներից. Մենուա Սողոմոնյան