Այսօր՝ 29 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Եղեգնաձորի երաժշտական դպրոցում հայտնաբերված չարաշահումների գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել. պետությանը պատճառվել է 2 170 000 ՀՀ դրամի վնաս. ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: 

2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին հասցեագրված դիմումն այն մասին, որ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով, յուրացում կատարելու դիտավորությամբ 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում դպրոցի ուսուցչուհիներից մեկին պարտադրվել է դասամատյանում կատարել դասաժամերի հավելագրումներ, ինչի արդյունքում նշված դասաժամերի դիմաց ամեն ամիս, որպես աշխատավարձ, վերջինիս փոխանցվել է 20.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված դասաժամերը չեն դասավանդվել, իսկ գումարները տրամադրվել են տնօրենին: 

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործի նախաքննությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել չարաշահման մի քանի դրվագներ: 

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի ուսմասվարը տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել՝ դերաբաշխմամբ պետական միջոցների յուրացումներ կատարելու շուրջ՝ նախապես խոստանալով հաստատել դպրոցի ուսումնական տարվա տաբելը և որոշ ուսուցիչներից վերցնել նրանց վրա ավել գրված ժամերից ստացված աշխատավարձն ու դրանց մի մասը փոխանցել ՊՈԱԿ-ի տնօրենին: 

Այդ նպատակով կազմվել ու հաստատման է ներկայացվել դպրոցի 2017-2018թթ. ուսումական ծրագիրը, որտեղ ներառվել են կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ դպրոցի երկու ուսուցիչների անվամբ գրել է 68 կեղծ դասաժամ, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել տնօրենին, ով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գույքը: 

Բացի այդ, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը ներառյալ դպրոցի դասատուներից մեկի անվամբ տնօրենի կողմից գրվել է 63 կեղծ դասաժամ, ինչը դպրոցի ուսմասվարի կողմից հաստատվել է դպրոցի ուսումնական տարվա տաբելով, սակայն ուսուցչի կողմից նշված դասաժամերը չեն դասավանդվել, բայց դրանց համար ստացվել է գումար, որն ուսմասվարի միջոցով փոխանցվել է տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է. գումարի մի մասը վերջինս տվել է ուսմասվարին՝ հանցագործությանը օժանդակելու համար: 

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից ստացվել է Վայոց ձորի մարզպետի գրությունն այն մասին, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետին ուղղվել է նամակ՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: 

Մասնավորապես` «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ ընթացքում իրականացված թվով 8 մշակութային միջոցառումների ընթացքում միջոցառումների մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որոնցից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 400.000 ՀՀ դրամ գումար: 

Բացի այդ, տնօրենը 2017-2018թթ ընթացքում երաժշտական դպրոցի կարիքների համար շուկայականից բարձր գնով թվով չորս Ա/Ձ-ներից կատարել է գնումներ, իսկ երաժշտական դպրոցի տպիչ սարքերի ներկանյութի լիցքավորման և թմբուկների փոխարինման գործարքների ընթացքում, փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելով թվով երեք Ա/Ձ-ների հետ, հաշիվ ապրանքագրերում ցույց է տվել ավելի մեծ չափերի գումարներ և յուրացրել: 

Նյութերի նախապատրաստման ընթացքում Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է 2017-2018թթ բյուջետային տարվա գործունեության ֆինանսական աուդիտ, որի արդյունքում պարզվել է, որ 2017-2018թթ. ընթացքում իրականացված հիշյալ 8 մշակութային միջոցառումների ժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում միջոցառման մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որից չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 400.7 հազար ՀՀ դրամ եկամտային հարկ: 

Բացի այդ, «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ –ի կողմից 2017-2018թթ.ընթացքում ձեռք բերված /գնված/ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների շուկայական գների ուսումնասիրությամբ աուդիտը պարզել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. գնված տնտեսական ապրանքները և գրենական պիտույքները ձեռք են բերվել մանրածախ շուկայական նույն կամ համարժեք ապրանքների համեմատ բարձր գներով: 

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Որոշում է կայացվել՝ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու և ՊՈԱԿ-ի տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզարկացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված ապրանքատեսակների ընդհանուր շուկայական արժեքի և հաշիվ-ապրանքագրերում նշված ընդհանուր գների տարբերությունը կազմում է 1.202.500 ՀՀ դրամ: 

Վարույթն իրականցնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հանրային ծառայության մեջ գտնվող դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև դպրոցի նախկին տնօրենի կողմից ևս թույլ տրված չարաշահումների վերաբերյալ: 

Մասնավորապես՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է մինչև 2017թ. ապրիլի 24-ը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, կազմել ու հաստատման է ներկայացրել դպրոցի 2014-2015թթ., 2015-2016թթ., 2016-2017թթ. ուսումական տարիների ծրագրերը, որտեղ ներառել է կեղծ տվյալներ, այն է՝ 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 24-ը ներառյալ դպրոցի 3 դասատուների անվամբ գրել է կեղծ դասաժամեր, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել նախկին տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գումարը: 

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: ՊՈԱԿ-ի ուսմասվարին մեղադրանք է առաջադրվել՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: 

Քրեական գործով բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 2 170 000 ՀՀ դրամ: Նախաքննությունը շարունակվում է: 

Ռուսաստանում միգրանտների թվային հսկողություն կսահմանվի. Պետդումայի փոխխոսնակ Եղեգնաձորում սպանության փորձ կատարելու վարույթով կալանավորվել է 32–ամյա բնակիչը 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին Պապիկյանի գլխավորությամբ քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են ԵՄ-ԱՄՆ-Հայաստան հանդիպմանը Երևան-Բաքու կարգավորումը չի քննարկվելու. ԵՄ-ն հակադարձել է Բաքվին Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Ալիևին նոր պատերազմ է հարկավոր. Ռուսական մամուլի անդրադարձը Բարձրահարկ շենքում հզոր հրդեհ է բռնկվել․ Բրազիլիա ՌԴ-ի հետ կապերը խզելու դեպքում Հայաստանը կկորցնի արժեքը Եվրամիության աչքում. ռուս քաղաքագետ Վրաերթի ենթարկված 83-ամյա կինը հիվանդանոցում մահացել է Եթե ընդունում ես, որ քեզնից ոչինչ չես ներկայացնում, դրանով նաև քո բանակցային դիրքերն ես թուլացնում. Դավիթ Ջամալյան ԶՊՄԿ-ն մասնակցել է ՀԱՊՀ Կապանի մասնաճյուղի կազմակերպած «Ապագա ճարտարագետ» էքսպոյին «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունն այս տարի կյանքի կոչվեց «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի շնորհիվ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը՝ Հայաստանի դեմ պատերազմի առաջին գծում Նիկոլն Իլհամի փիառշիկն է դարձել Սա խելագարություն է, պետք է վե՛րջ դնել՝ թե չէ՝ կհասնենք նրան, որ թշնամուն խնդրենք՝ «մեզ մի սպանեք» Վաղվանից մեր հանրապետության բոլոր առևտրային բանկերը, բացառությամբ ՎՏԲ բանկի, դադարեցնում են МИР քարտերի սպասարկումը. Շաքե Իսայան Կասպից ծովում երրորդ երկրների ռազմական ներկայությունը հակասում է տարածաշրջանի շահերին․ Իրանի ԱԳՆ Ապրիլի 5-ից հետո ակնհայտորեն Հայաստանում քաղաքական նոր իրողություն է ստեղծվելու. Արշակ Կարապետյան Տաք օդային հոսանքներ են ներթափանցել Հայաստան. Սուրենյանը՝ եղանակի մասին Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի պնդումը ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին․ Տիգրան Աբրահամյան Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով Fastex-ը վիրտուալ համերգներ է կազմակերպում «Ցերեբրում» վիրտուալ Երևանում Ջուր չի լինի Այսօր Ավագ Ուրբաթ է, տեղի կունենա Խաչելության կարգ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Մայիսին կամ հունիսին սպասվում է Ռուսաստանի կողմից լայնածավալ հшրձակում, բայց մենք պատրաստ չենք․ մենք հիմա օգնության կարիք ունենք․ Զելենսկի Ալիևը կարող է հանգիստ լինել՝ Նիկոլը թույլ չի տա, որպեսզի Արցախի վտարանդի կառավարություն լինի «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումը Ինձ մոտ ձևավորված կարծիք կա, որ վերջնակետն Ալեքսանդրապոլի պայմանագիրն է. Նաիրի Սարգսյան Փաշինյանը խմբեր է գործուղում Տավուշի մարզ Մենք խնդիր ունենք երկիրն այս վիճակին հասցրածի հետ, մնացածին` ձեռք ենք մեկնում. Միհրան Պողոսյան Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա Սողոմոնյան «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»