Oգոստոսի 7-9-ը Լարսը կցորդիչով և կիսակցորդիչով փոխադրամիջոցների համար փակ կլինի
Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոմայրուղու 94-րդ տեղամասում գտնվող թունելում պլանավորվում է իրականացնել ասֆալտապատման վերականգնողական աշխատանքներ:
Նորոգման աշխատանքների պատճառով այդ տեղամասում օգոստոսի 7-ին, 8-ին և 9-ին` ժամը 09:00-ից մինչև 18:00-ն, արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանատնից: