Երեւանում երեք կանայք գողացել են էկզոտիկ ծառեր. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ գողություն կատարած անձանց ինքնությունը։Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին ՔԿ մամուլի ծառայությունից:
2019թ. հունիսի 1-ին ն ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 02:30-ի սահմաններում, երեք կանայք գողացել են Մոսկովյան փողոցում գործող խանութ-սրահի դիմաց գտնվող թվով հինգ էկզոտիկ ծառերը:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում:
Նախաքննության ընթացքում ստացվել է դեպքի վայրը տեսանկարահանող սարքի տեսագրությունը, ենթարկվել զննության: