Բակո Սահակյանն ու Հայկակ Արշամյանը քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 7-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:
Այս մասին NEWS.am-ին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նրանք քննարկել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: