Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Ընտրյալս ինձանից տարիքով մեծ է». Մարի Պետրոսյանը՝ սիրելիի հետ հարաբերությունների, խանդի և մասնագիտական գործունեության մասին

Դերասանուհի Մարի Պետրոսյանը, ով «Ազիզյաններ» սիթքոմում հեռուստադիտողներին ներկայանում է իր իսկ անունով, ասում է, որ իր մարմնավորած կերպարի հետ իրականում որևէ նմանություն չունի: Tert.am Life-ի հետ զրույցում Մարին խոսեց դերասանական գործունեության, մասնագիտական նոր ուղղությամբ հետաքրքրվելու, ընտրյալի, նրա հետ հարաբերությունների ու այլ թեմաների մասին:

 

22-ամյա դերասանուհին անկեղծացավ, որ ավելի վաղ ցանկանում էր ընդունվել Թատերական ինստիտուտ, սակայն սիթքոմում ներգրավվելուց հետո, ծրագրերը փոխվել են: Ըստ նրա` նկարահանման հրապարակում ավելի շատ հմտություններ կարող է ձեռք բերել, քան բուհական կրթության շրջանակում:

 

«Շատ ճիշտ է, երբ ասում են, որ մարդը պետք է սիրով գնա իր աշխատանքին։ Իմ դեպքում, իսկապես, այդպես է: Դերասանական գործն ինձ շատ հաճելի է, բայց կարծում եմ՝ չեմ բավարարվի միայն այս աշխատանքով: Ինձ դուր է գալիս նաև դիզայների մասնագիտությունը, հագուստի մոդելավորումը»,- ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ դիզայներական գործունեություն ծավալելն իր ապագայի ծրագրերում է:

Սիթքոմում թիթիզ աղջկա կերպարով հանդես եկող Մարին ասում է, որ իրականում նախընտրում է հագնվել առօրյա ոճում՝ կարևորությունը տալով հարմարավետությանը: Սոցցանցերից կախվածության մեջ ապրող ու ամեն քայլը հրապարակող Մարիի կերպարը իրական Մարին մերժում է: Ավելին՝ դերասանուհու խոսքով, դա իրեն նյարդայնացնող երևույթ է:

«Այնքան շատ են սոցցանցերում ապրող աղջիկները, ովքեր հրապարակում են իրենց ամեն քայլը, ներկայացնում ամեն օրը: Ինձ թվում է՝ չարժե այդքան խորանալ այդ տիրույթում: Ինձ իսկապես նյարդայանացնում է, երբ Ինստագրամում հրապարակում են, թե ինչ են կերել, խմել ու հպարտանում դրանով: Դա անիմաստ զբաղմունք է: Ես շատերին կարող եմ հեռացնել իմ էջից, որպեսզի չտեսնեմ նմանատիպ հրապարակումները»,- ասաց նա:

Մարին նշեց, որինքը, իհարկե, օգտվում է սոցիալական ցանցերից, բայց չի մոռանում վիրտուալ տարածքից դուրս ապրելու մասին։

Իրական կյանքում նա շատ ժամանակ է հատկացնում սպորտով զբաղվելուն: Մարիի խոսքով` դա ոչ միայն առողջ ապրելակերպ, այլև գեղեցիկ կազմվածք ունենալու գրավական է. «Մոտ մեկ ամիս է` մարզումների չեմ գնում, բայց ամեն ինչ անում եմ, որպեսզի շատ բացոթողումներ չունենամ: Երբ եղանակը տաքանում է, օրս սկսում եմ վազելով։ Արդեն մեկ շաբաթ է՝ սկսել եմ վազել: Սիրում եմ հետևոլ կազմվածքիս։ Մենք` աղջիկներս, ամռանը պետք է գեղեցիկ մարմին ունենանք:)»:

Խոսելով անձնական կյանքի մասին՝ դերասանուհին ասաց, որ մինչև այս որևէ լուրջ հարաբերություն չի ունեցել, սակայն հիմա իր սիրտը զբաղված է` ընտրյալ ունի, որի հետ հարաբերություններն օրինականացնել առայժմ չեն պատրաստվում:

«Իմ կյանքի 22 տարիների ընթացքում որքան պլանավորել եմ ինչ–որ բան, այնքան ընթացքն այլ է եղել։ Հասկացել եմ, որ պետք չէ «հետո»-ի մասին մտածել, պետք է ապրել այս օրով: Մեզ մոտ ամեն ինչ իր հունով է առաջ գնում: Չեմ սիրում պլանավորել, որովհետև գիտեմ` հնարավոր է ինչ-որ բան փոխվի, ծրագրերը չիրականանան։ Ծրագրեր կազմելու դեպքում ինձ համար ավելի բարդ կլինի»,- ասաց նա։

Մարին նշեց, որ ընտրյալն իրենից մեծ է տարիքով։ Ըստ նրա` դա օգնում է ճիշտ հարաբերություններ կառուցել. «Իմ կարծիքով` տղամարդը պետք է փոքր-ինչ մեծ լինի տարիքով, որովհետև աղջիկներն ավելի շուտ են հասունանում, ամեն ինչ ավելի շուտ են գիտակցում, քան տղամարդիկ: Մեր միջև տարիքային տարբերություն կա։ Նաև դրա շնորհիվ ենք մենք իրար ավելի ճիշտ հասկանում»:

Մարին հայտնեց, որ սիրելին բոլորովին այլ բնագավառից է, բայց իր դերասանական գործունեությանը նորմալ է վերաբերվում: «Նա իմ գործունեությունը դիտարկում է որպես աշխատանք։ Այդ առումով որևէ խնդիր չունենք: Ինչպես բոլոր տղաների և աղջիկների դեպքում, մեզ մոտ էլ լինում են խանդի տեսարաններ, բայց դա կապված չէ իմ աշխատանքի հետ»,- ասաց նա։

Երիտասարդ դերասանուհու խոսքով` հարաբերություններում ամենից շատ կարևորում է անկեղծությունը. «Ընդհանրապես, եթե մարդիկ իրար հանդեպ անկեղծ են լինում, ամեն բան լավ է ստացվում: Անգամ սխալ կամ վատ բան անելիս ես ըմբռնումով եմ մոտենում, երբ ինձ ասում են այդ մասին»:

Դերասանուհին անկեղծացավ, որ ինքը հիմնականում տղաների հետ է ընկերություն անում։ Նրա խոսքով` դեռ մանկուց իր մոտ չի ստացվում աղջիկների հետ շփումը: Նա դժավարացավ նշելլ, թե ինչու։ Հարցին, թե ընտրյալն ինչպե՞ս է վերաբերվում այս հանգամանքին, Մարին արձագանքեց. «Նորմալ: Մենք ունենք նաև ընդհանուր տղա ընկերներ: Այս ընթացքում ընկերներիս ցանկից կրճատվել են նրանք, ում հետ չենք ցանկացել այլևս շարունակել շփումը»:

Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում Ոստիկանությունն այսօր քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան Կիրանցում կատարվողը՝ դաս բոլորի համար Վարչախումբը սադրում է Ռուսաստանին 70 տարի անց արևային էներգիայի աճի տեմպերը ցնցող են Երևանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա պատանու դի Վիճակն օրհասական է. բաժանվում ենք երկու մասի. Նաիրի Սարգսյան Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում մայիսի 6-ին, 7-ին և 8-ին գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն