«Փախուստ Շոուշենկից» ֆիլմից հայտնի կաղնինսղոցել են և հուշանվերներ պատրաստել դերասանների համար (լուսանկարներ, տեսանյութ)
Հանրահայտ «Փախուստ Շոուշենկից» ֆիլմից հայտնի կաղնին ֆիլմի 25-ամյակի պատվին սղոցել են և փայտի կտորներից հուշանվերներ պատրաստել դերասանների համար, հայտնում է TMZ պորտալը:
Ծառը սղոցել են դեռ 2016 թվականին, երբ այն ուժեղ վնասվել էր փոթորկից, իսկ պահպանված կտորներից ցուցանակներ պատրաստել: Յուրաքանչյուր փայտի կտորի վրա փորագրել են հերոսի կերպարը և նրա հայտնի խոսքը:
Հուշանվերները կտրամադրվեն գլխավոր դերակատարներին՝ Թիմ Ռոբինսին (Էնդի), Մորգան Ֆրիմանին (Ռեդ), ռեժիսոր Ֆրենկ Դարաբոնտին, այլ հայտնիների:
Ֆիլմում կաղնու տակ ֆիլմի հերոս Էնդին, հայտնվելով ազատության մեջ, գրառում է թողել Ռեդի համար: