ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ստորագրել կադրային փոփոխությունների վերաբերյալ հրամաններ
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը ստորագրել է կադրային փոփոխությունների վերաբերյալ մի շարք հրամաններ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ոստիկանապետի հրամանով ոստիկանության Երեւան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի պետ Լեւոն Բեգոյանն ազատվել է աշխատանքից, եւ ուղարկվել կադրերի ռեզերվ:
«Ոստիկանապետի համապատասխան հրամաններով կադրերի ռեզերվ են ուղարկվել ոստիկանության Իջեւանի բաժնի պետ Գեորգի Միրզոյանը, Տավուշի բաժնի պետ Գագիկ Դալլաքյանը։ Ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Արմեն Անտոնյանը նշանակվել է ոստիկանության Տավուշի բաժնի պետի պաշտոնին, իսկ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, որը գտնվում էր կադրերի ռեզերվում»: