Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞ր հայտնի դերասանի որդին է «Պատվից առավել» սերիալից Միքոն

«Պատվից առավել» հեռուստասերիալում Միքոյի դերը դեբյուտային է երիտասարդ դերասան Խոսրով Նալբանդյանի համար: BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում նա խոսել է ուսման, հոր` դերասան Արթուր Նալբանդյանի, սիրելի աշխատանքի եւ նկարահանումների մասին:

Ուսանելու տարիներին

Ավարտել եմ Թատերական ինստիտուտը` Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցը: Այնտեղ ուսանելը նախ եւ առաջ ինձ տվել է լավ մարդկանց, լավ ուսում. շատ բաներ սովորեցի մեծ վարպետ Նիկոյալ Ծատուրյանից: Նա մեզ ծանոթացրեց բեմին, արվեստին, կինոյին, տվեց ազատություն մտածելու, կերպար կերտելու, կերպարների մասին ավելի խոր եւ ավելի լիարժեք մտածելու հնարավորություն:

Տարբեր մշակույթների հետ ծանոթանալու, նաեւ շրջագայելու հնարավորություն է տվել ինձ Թատերականը: Ուսանելու ընթացքում ներկայացումներով մասնակցել եմ փառատոնների, ունեցել եմ հաղթանակներ: 

Խոսրովը հայրիկի` Արթուր Նալբանդյանի հետ


«Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում»

Հայրիկիս գործոնը շատ մեծ է իմ կյանքում: Ծնվել եւ մեծացել եմ արվեստագետի ընտանիքում, հորս ընկերները հաճախ էին լինում մեր տանը, եւ միշտ լսում էի նրանց զրույցները: Նաեւ շատ էի հաճախում թատրոն, դիտում էի ներկայացումները, փորձերը, եւ ամեն անգամ մի նոր ոգեւորություն էր առաջանում իմ մեջ: Տեսնում էի, որ բարդ ճանապարհ է, բայց նաեւ հասկանում էի, որ առանց բարդություններ հաղթահարելու չի լինի որեւէ արդյունք: Այդպես որոշեցի շարունակել հայրիկիս ճանապարհը եւ պատվով պետք է անեմ իմ աշխատանքը: Հայրս ինձ հետ մեծ հույսեր է կապում, որ կլինեմ արժանի զավակ հենց արվեստում:

Խորհուրդներ հայրիկից

Երբ որոշել էի ընտրել դերասանի ուղին, հայրս ինձ ասում էր` շատ բարդ ճանապարհ է սպասվում, երբեք պետք չէ հիասթափվել, կոտրվել, ընդհակառակը՝ պետք է միշտ աշխատել, մտածել, ստեղծագործել, եւ այդ ժամանակ ոչ մի փակ դուռ չի լինի: Այժմ էլ, երբ դիտում է մեր հեռուստասերիալը, քննարկումներ ենք ունենում:

Նրա տված խորհուրդները միշտ կյանքի մասին են՝ լինել ազնիվ, անկեղծ, սիրել, սիրվել եւ, ամենակարեւորը, պայքարել մինչեւ վերջ, որպեսզի արդյունքի հասնես:

«Բարդ էր նորից սկսելը»

Երբ 2018-ին ավարտեցի ծառայությունս, շատ բարդ էր նորից սկսելը. երկու տարվա դադարը մեծ բացթողում էր: Ուզում էի աշխատել, եւ այդ ժամանակ պրոդյուսեր Ելենա Արշակյանից քասթինգի մասնակցելու հրավեր ստացա: Ի դեպ, սկզբում ինձ առաջարկել էին «Մոր խոստումը» սերիալում նկարահանվել, բայց այն ժամանակ չընտրվեցի: Անկեղծ, այդ փաստը ծանր էի տանում, անընդհատ սպասումների մեջ էի եւ հրավեր ստացա «Պատվից առավել»-ի քասթինգին մասնակցելու: Ընտրվեցի: Կյանքում երբեւէ ոչնչից պետք չէ հետ կանգնել:

Ինձ համար այս սերիալն առանձնանում է: Հրաշալի խմբի հետ եմ աշխատում, ինչն ուղղակի հաճույք է: Խաղալով եւ աշխատելով պրոֆեսիոնալների հետ` կարծես ուսումդ շարունակվում է, նոր բաներ ես սովորում պարբերաբար:

Խոսրով Նալբանդյանը


Միքոյի կերպարի մասին

Միքոյի կերպարի վրա շատ եմ աշխատել` հայրիկիս եւ ռեժիսոր Գուրգեն Սարգսյանի օգնությամբ: Իրականում շատ բարդ կերպար էր. սկզբում ոչ ոքի ցույց չէր տալիս իր բնավորությունը, թվում էր` դրական ոչ մի գիծ չունի, բայց պետք է զարգացում ունենար` դառնալով բարի եւ հոգատար: Ինձ թվում է՝ մեծ աշխատանքի շնորհիվ կարողացանք ցույց տալ այդ կերպարի էությունն ու բնավորությունը: Այս կերպարն ինձ շատ հոգեհարազատ է, միշտ առանձնացնելու եմ իմ կարիերայում: Նմանություններ շատ ունենք. միշտ ուրախանում եմ լավ գործ անելիս եւ մարդկանց օգնելիս, նման ենք նաեւ սիրո համար պայքարելով, ես էլ այդպես պայքարել եմ իմ սիրո համար:

Սերիալային խաղընկերների մասին

Խաղընկերներիս հետ շշմելի հարաբերություններ ունեմ: Ես նման թիմի հետ դեռ չէի աշխատել: Կան ավագ սերնդի խաղընկերներ, որոնցից աշխատում եմ սովորել, նոր դասեր քաղել: Իսկ սերնդակիցների հետ ավելի ազատ ենք շփվում, աշխատում ենք օգնել միմյանց: Այս նախագծի շնորհիվ շատ-շատ լավ ընկերներ ձեռք բերեցի, որոնց հետ ամեն օր թե´ աշխատանքի ժամանակ, թե´ դրանից դուրս, քննարկումներ ենք ունենում: Այդ մարդիկ ինձ համար շատ մեծ ձեռքբերում են:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Խոսրով Նալբանդյանի անձնական արխիվից

ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն «ՀայաՔվեի» բողոքի ակցիան այս անգամ Գլխավոր դատախազության շենքի դիմաց էր Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած գոյականը կառավարության նիստ էր հրավիրել․ Հրայր Կամենդատյան «Հայաքվե»-ի անդամների բողոքի ակցիան՝ Գլխավոր դատախազության մոտ․ ՈւՂԻՂ Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր Չփորձե՛ք հատել կարմիր գծերը, այլապես կհիշեցնեմ ձեզ իմ մասնագիտությունը. Արշակ Կարապետյան Ադրբեջանցիները տրամադրված էին հայ սպանելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ի ռազմական ձախողումն ակնհայտ է. այն ունի 150,000 զոհ. Ֆրանսիայի ԱԳՆ Հայաստանի ոստիկանությունը պաշտպանում է թուրքերին հայերից. Սվետլանա Աճեմյան Փաշինյանը մի խումբ ՔՊ-ականների գործուղել է ԱՄՆ Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ