Сегодня: 05 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կարիճներին լարված և բարդ օր է սպասվում․ օգոստոսի 8-ի աստղագուշակը

Խոյ։ Օրվա առաջին կեսին անբարենպաստ միտումների ազդեցությունն իրեն զգացնել կտա, բայց երկար չի տևի: Եթե ունեք մեծ պլաններ, մի շտապեք իրականացնել դրանք. ակտիվ գործողությունների սկիզբը հետաձգեք մինչև կեսօր: Հետագա ժամերին ղեկավարության հետ կարելի է քննարկել կարիերայի աճին վերաբերող հարցեր. հնարավոր է՝ ձեր առջև բացվեն նոր հեռանկարներ: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ ձևով կդասավորվեն, եթե ձեր նկատմամբ նույնքան պահանջկոտ լինեք, որքան շրջապատի: Ձեր սեփական թերություններն ու թերացումները ներելու ձեր ցանկությունը հասկանալի է, բայց շրջապատի մոտ այն առաջացնում է ոչ այնքան դրական էմոցիաներ:

Ցուլ։ Գերակշռում է դրական միտումների ազդեցությունը, օրը հաջող է դասավորվում: Բարենպաստ ժամանակ է նախաձեռնողականություն դրսևորելու, նոր գաղափարներ առաջ բերելու և գործընկերների հետ համագործակցության նոր ասպեկտներ քննարկելու համար: Հնարավոր է սիրավեպի սկիզբ: Օրը հաջող է գործնական տեսանկյունից, բայց անձնական հարաբերություններում էլ կգերակշռի դրական միտումների ազդեցությունը: Դուք հեշտությամբ լեզու եք գտնում սիրելիի հետ, առանց ավելորդ ջանքերի կատարում եք նրա թաքուն ցանկությունները: Կենսական ներուժը բարձր է, ինքնազգացողությունը՝ լավ:

Երկվորյակներ։ Օրը կուրախացնի ձեզ հետաքրքիր հանդիպումներով, ոչ սովորական մարդկանց հետ ծանոթություն հաստատելու հնարավորություն կլինի: Նրանք, ովքեր անհանգստացած են կարիերայի հարցերով, ազդեցիկ հովանավորներ գտնելու շանս ունեն, ովքեր կօգնեն նրանց մասնագիտական բարձունքներ գրավելու հարցում: Հաջող օր է գործարքներ կնքելու համար: Դուք լավ լեզու եք գտնում մտերիմների հետ, բայց անհանգստացած եք ձեր սեփական գործերով, այդ պատճառով միշտ չէ, որ ժամանակ եք գտնում շփման և համատեղ հանգստի համար: Բացատրեք դա նրանց, ովքեր սիրում են ձեզ, այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել անիմաստ նեղացկոտությունից:

Խեցգետին։ Բարենպաստ օր է աշխատանքի համար: Ձեզ կհաջողվի կենտրոնանալ կարևոր գործերի վրա և մի կողմ թողնել ավելորդները, ինչը կնպաստի մասնագիտական առաջխաղացմանը: Ձեր գործնականությունը և պատասխանատվությունը դրական ազդեցություն է թողնում ղեկավարության վրա, բայց վատ չէր լինի նաև նախաձեռնողականություն ցուցաբերել. այդ դեպքում ձեր մեջ կտեսնեն ոչ միայն շարքային աշխատողի, այլև՝ առաջնորդի: Ձեր զգացմունքների մասին խոսում եք բաց, հատկապես եթե գործ ունեք նրանց հետ, ում նկատմամբ անտարբեր չեք: Մտերմիների հետ անհասկացողությունից խուսափելն օրվա կարևոր խնդիրներից է: Ֆիզիկական տկարության հավանականություն կա, հետևեք լսողության և տեսողության օրգաններին:

Առյուծ։ Ցանկացած գործ՝ նույնիսկ դժվար, ձեռնարկեք վստահորեն, այսօր դժվար չի լինի դրանք հասցնել ավարտին: Ձեր հմայքն աննկատ չի մնա, դուք կձգեք հակառակ սեռի ներկայացուցիչներին, ովքեր հաճույքով օգնում են ձեզ և առաջարկում մասնակցություն համատեղ ծրագրերում: Գործընկերներին և ղեկավարությանը հասկանում եք կես խոսքից․ դա հնարավորություն է տալիս վերջ դնելու նախկին տարաձայնություններին: Դրամական մուտքերի մեծ հնարավություն կա, ֆինանսական հարցերի լուծման համար հիանալի օր է: Սիրո մեջ բախտը կժպտա նրանց, ովքեր անկեղծ են և ավանդույթների ու նախապաշարումների զոհ չեն դառնում: Արվեստի գործերի և ոսկերչական զարդերի գնման համար բարենպաստ օր է:

Կույս։ Ինչ էլ որ այսօր ձեռնարկեք, չշտապեք: Օրվա առաջին ժամերն անհաջող են, բայց հետո կգերակշռեն բարենպաստ միտումները: Արժե սկսել ինքնուրույն աշխատանքից, իսկ այ երեկոյան կարելի է քննարկել համագործակցության հետ կապված հարցեր, պայմանավորվել համատեղ քայլերի մասին, բայց այդ ամենը ցանկալի է անել ոչ ֆորմալ միջավայրում։ Ֆինանսների տեսանկյունից օրն ավելի շատ անհաջող է. դուք շատ եք ծախսում, իսկ դրանք հաճախ արդարացված չեն: Հնարավոր են մանր անախորժություններ ընտանիքում և տարաձայնություններ մտերիմների հետ: Անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն նրբանկատություն լուրջ վեճերից խուսափելու համար:

Կշեռք։ Օրն ավելի հարմար է հին գործերն ավարտելու, քան նորերը սկսելու համար: Ցանկալի չէ քննարկել կարևոր մասնագիտական հարցեր: Գործընկերների հետ տարաձայնություններից խուսափելու համար ջանք թափելու կարիք կլինի: Օրը հարմար է ինքնակրթության և որակավորման բարձրացման համար: Դրա հետ միասին խորհուրդ է տրվում շարժվել այն ուղղությամբ, որը ձեզ արդեն ծանոթ է: Մեծանում է հետաքրքրությունը հոգեբանության և միջանձնային հարաբերությունների հանդեպ: Կշեռքներն ընկերներին և մտերիմներին լավ խորհուրդներ են տալիս, բայց սեփական խնդիրներից դժվար են գլուխ հանում: Խորհուրդ է տրվում ընտանիքի և ամուսնության հետ կապված որոշումներ չկայացնել:

 

Կարիճ։ Լարված և բարդ օր է: Դուք ընդունում եք, որ արգելքներ հաղթահարելով արժեքավոր փորձ և օգտակար կապեր եք ձեռք բերում, բայց կնախընտրեիք առանց դրա գլուխ հանել: Այսօր ստացված գործնական առաջարկները պետք է մանրամասն և բազմակողմանի ուսումնասիրել. ամենայն հավանականությամբ, դրանք այնքան էլ լավը չեն, ինչքան ձեզ են թվում: Արագ ընդունված որոշումները կհանգեցնեն ֆինանսական կորուստների: Անձնական հարաբերությունների ոլորտում բացասական միտումների ազդեցությունն այնքան էլ չի երևա, այստեղ ամեն ինչ այնքան էլ վատ չէ: Եթե դուք ինքներդ վեճեր չսադրեք, հարաբերությունները մտերիմների հետ կլինեն ներդաշնակ և վստահելի:

Աղեղնավոր։ Դրական միտումների ազդեցությունը մեծ է, և դուք դա զգում եք: Տրամադրությունն ու ինքնազգացողությունը կլինեն գերազանց, և եթե անգամ ստիպված լինեք շատ աշխատել, հոգնածություն չեք զգա: Արժե քննարկել աշխատանքի հետ կապված կարևոր հարցեր, գործնական բանակցությունները կընթանան լավագույն ձևով: Օրը հաջող կլինի հատկապես ստեղծագործական մասնագիտությունների ներկայացուցիչների, ինչպես նաև նրանց համար, ում գործը կապված է մշակութային միջոցառումներ կազմակերպելու հետ: Սիրո մեջ ձեր բախտն անասելի կբերի:

Այծեղջյուր։ Սիրային հանդիպումները լավ են անցնում, օրը հարմար է գործնական բանակցությունների և անձնական բնույթի կարևոր հարցերի լուծման համար: Ի հայտ կգան գաղափարներ, որոնց իրագործումը կթեթևացնի և´ ձեր, և´ նրանց կյանքը, ովքեր ձեզ համար թանկ են: Ձեր երևակայությանը կարելի է նախանձել, դրա շնորհիվ դուք սովորական իրերը վերածում եք արվեստի գործերի: Ռոմանտիկ ժամադրությունները հաճելի տպավորություն կթողնեն, ձեր ընտրյալն անտարբեր չի մնա ձեր հմայքի նկատմամբ: Նշանի միայնակ ներկայացուցիչների համար օրը կնշանավորվի հետաքրքիր ծանոթություններով, որոնք դժվար թե հանգեցնեն լուրջ հարաբերությունների:

Ջրհոս։ Այսօր կարող եք սկսել կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնց մասին նախկինում վախենւմ էիք անգամ մտածել: Հիմա աստղերը ձեր կողմից են, դրանից պետք է օգտվել, որպեսզի հասնեք դրված նպատակներին: Նոր մասնագիտական հեռանկարներ են բացվում, լավ վաստակելու հնարավություն կառաջանա: Դուք ֆիզիկապես լավ մարզավիճակում եք, պատճառ չկա սպորտից և ակտիվ հանգստից հրաժարվելու համար: Օրը հարմար է մեծ ուղևորությունների ձեռնարկման համար: Ցանկացած տեղափոխություն օգտակար կլինի:

Ձկներ։ Օրը վատ չի անցնի, բայց պետք է հաշվի առնել, որ դրա առաջին մասն ավելի բարենպաստ կլինի երկրորդից, այդ պատճառով խորհուրդ չի տրվում հետաձգել կարևոր գործերը: Առավոտը ցանկալի է նվիրել այն մարդկանց հետ շփմանը, ում համակրանքը ցանկանում եք վայելել. ձեզ կհաջողվի լավ տպավորություն թողնել: Հնարավոր են դրամական մուտքեր, չնայած որ ծախսերն էլ կլինեն նշանակալի և ոչ այնքան արդարացված: Օրվա երկրորդ կեսին խորհուրդ է տրվում սահմանափակել կոնտակտները, ավելի լավ է ժամանակը նվիրել մտերիմների հետ շփմանը: Հնարավոր է ֆիզիկական տկարություն, բայց առողջությանը ոչ մի լուրջ վտանգ չի սպառնում:

 

 

«Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами Непал намерен использовать беспилотники для удаления мусора с Эвереста В Армению прибыл кардинал Жан-Марк Авелин, архиепископ Марселя Казахстан на встрече глав МИД Армении и Азербайджана не будет выступать посредником В связи с инцидентом в Цицернакаберд арестован один человек Создание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак Карапетян В Ираке ввели наказание до 15 лет тюрьмы за однополые отношения Акции протеста в Армении против односторонних уступок: Перекрыта трасса Ереван – Армавир В США задержали кандидата в президенты Госдеп США: Блинкен провел телефонные разговоры с Пашиняном и Алиевым Создание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак Карапетян Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст» Idram и IDBank - участники фестиваля Career City Fest Ucom обеспечил бесплатным интернетом четыре остановки в общинах Иджевана Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак Карапетян Еще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст» В Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей" Аршак Карапетян заявил о начале акций неповиновения Единственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак Карапетян ВТБ (Армения) обновил линейку вкладов для населения Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак Карапетян Заявление о внутренней ситуации в Армении