Сегодня: 23 Сентябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ԱԱԾ-ն կաշառք ստանալու և տալու դեպքերի նոր բացահայտում է արել

Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու դեպքեր:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ պարզվել է, որ զինկոմիսարիատներից մեկի նախկին բարձրաստիճան սպան և սպային օժանդակող անձը, տիրապետելով զինկոմիսարիատի աշխատանքների նրբություններին և օգտագործելով բժիշկների շրջանում ունեցած իրենց կապերը, 2019թ ամառային զորակոչի ընթացքում,  2000-15 000 ԱՄՆ դոլար գումարների դիմաց, կազմակերպել են թվով 9 զորակոչիկի և 4 զինապարտի վերաբերյալ բժշկական կեղծ ախտորոշումներ ձեռք բերելու և դրանց հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունից նրանց ազատելու կամ տարկետումներ տրամադրելու գործընթացները:

Բացի այդ, պարզվել է նաև, որ նախկին բարձրաստիճան սպայի հետ համագործակցող անձը զբաղվել է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող երկու անձի առողջական մտացածին խնդիրների հիման վրա ծառայությունից վաղաժամկետ զորացրելու հարցերով: Այդ գործում նրան օժանդակել է կայազորային հոսպիտալի բժիշկներից մեկը:

Առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 3 անձի առաջադրվել է մեղադրանք: Նախկին բարձրաստիճան սպան և նրան օժանդակող անձը կալանավորվել են:

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զինծառայությունից խուսափելու նպատակով կատարվող ապօրինի գործողություններից:

Կատարվում է նախաքննություն:

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?