Այսօր՝ 24 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արդարադատության նախարարությունը պարզաբանում է Ստամբուլյան կոնվենցիայի «թյուրըմբռնումները»

Թյուրըմբռնում N 1. Կոնվենցիայի ընդունման դեպքում ԼԳԲՏ անձանց կողմից երեխա որդեգրելը դառնալու է տեխնիկական հարց:

Թյուրըմբռնում N 2` «զուգընկերներ» հասկացության շահարկման թեմայով. «Ընտանեկան միավոր» հասկացության միջոցով փորձ է արվում լեգալացնել միասեռականների միությունը և դա ճանապարհ է բացում միասեռականների ամուսնության օրինականացման համար:

Թյուրըմբռնում N 3` Կոնվենցիան իրավական անկյուն է տալիս ԼԳԲՏ անձանց, որը կարող է հիմք հանդիսանալ հետագա օրենսդրական կարգավորումների համար:

ՀԱԿԱՓԱՍՏԱՐԿ. Կոնվենցիան Չի՛ կարգավորում ընտանեկան կյանքը կամ ընտանիքի կառուցվածքը, և պետությունները ստիպված չեն փոխել ընտանիքի մասին ավանդական պատկերացումները: Այն Չի՛ պարունակում «ընտանիքի» սահմանումը և ոչ էլ խրախուսում է ընտանիքի որևէ կառուցվածք։           

Ավելին, Կոնվենցիայի բացատրական զեկույցում (3, 41, 219, 220, 236 և այլ բազմաթիվ կետերում), երբ խոսվում է անձանց շրջանակի մասին, ում վրա պետք է տարածվի կոնվենցիան, հատուկ բացահայտվում է, որ դա չպետք է սահմանափակվի միայն ամուսիններով կամ նախկին ամուսիններով, այն պետք է տարածվի նաև «ներպետական օրենսդրությամբ ճանաչված գուգընկերների» ("partners as recognised by internal law), նախկին զուգընկերների և անգամ համակեցությամբ ապրողների վրա, որոնց հետ չկա արյունակցական կամ ինտիմ կապ (domestic unit)։ Եվ այս ձևակերպման ներքո են ընկնում այնպիսի համակեցության տեսակներ, ինչպիսիք են՝ տատ ու թոռ, հորաքույր-մորաքույր կամ մայր և երեխա և այլն, որոնք մեր Սահմանադրությամբ չեն համարվում «ընտանիք», նկատի ունենալով, որ ընտանիքը տղամարդու և կնոջ միությունն է։

Ավելին, բացատրական զեկույցում ևս այս հոդվածի մեկնաբանությամբ նշվում է, որ ընտանեկան բռնությունն ընդգրկում է հիմնականում երկու տեսակ բռնություն՝ ինտիմ-զուգընկերների բռնություն ներկա կամ նախկին ամուսինների կամ զուգընկերների (իսկ վերևում դրա մասին նշվեց արդեն) և միջ-սերնդային բռնություն, որը որպես կանոն տեղի է ունենում ծնողների և երեխաների միջև։

Բացի այդ, պետք է նկատի ունենալ, որ եթե մեր երկրում շատ տարածված չէ ամուսնությունից դուրս ապրող սակայն փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու երևույթը, ապա նման զուգընկերների, զույգերի կարգավիճակը ԵԽ անդամ պետություններում լայնորեն ճանաչվում  և հավասարեցվում է ամուսնության հարաբերություններին: Եվ Կոնվենցիան նկատի ունենալով հենց այս լայն տարածումը, սուբյեկտային շրջանակում ներառել է նաև զուգընկերներին, որը բնավ չի նշանակում «նույն սեռի ընկերներ» կամ «նույն սեռի զուգընկերներ», ինչպես դա շահարկվում է, և ամենակարևորը՝ որ հստակ նշվում է, «partners as recognised by internal law» ինչը թարգմանաբար նշանակում է «ներպետական օրենսդրությամբ ճանաչված զուգընկերների» վրա է տարածվում Կոնվենցիան: Իսկ եթե ազգային օրենսդրությունը չի ճանաչում միասեռ անձանց ամուսնությունը կամ փաստացի ամուսնական հարաբերությունները, ապա այն պնդումները, թե Կոնվենցիան ներմուծում է ընտանիքի նոր մոդել կամ միասեռականների ամուսնության ճանապարհ է բացում կամ ավելին՝ վերջիններիս կողմից երեխա որդեգրելու համար հիմքեր է ստեղծում, առնվազն անտեղյակության հետևանք են, եթե ոչ մանիպուլյատիվ հետապնդած նպատակով և իմաստազուրկ՝ բովանդակությամբ։

Ընդհանրապես, Նախարարությունը հորդորում է մեր քաղաքացիերին սեփական կարծիք ձևավորելու համար քննադատական աչքով կարդալ կոնվենցիան և պատասխանել այն հարցին, թե այդ ո՞ր նորմերն են, որ նման հարց են կարգավորում կամ նման գաղափար խրախուսում։ Եվ եթե որևէ մեկը որևէ նման նորմ կգտնի Կոնվենցիայում, Նախարարությունը պատրաստ է շահագրգիռ մասնագիտական քննարկում ծավալել պարզաբանելու համար  հարցը։ Ի դեպ, հասանելի է նաև Կոնվենցիայի հայերեն պաշտոնական թարգմանությունը:

Աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը 24 ժամ ջուր չի լինելու Առանց ընթացակարգերի որևէ գործողություն ապօրինություն է և ենթակա է դատապարտման քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածով. Սողոմոնյան Փաշինյանը փչացնում է Իրանի հետ հարաբերությունները Աուդիտները բոլոր պետական մարմիններից հանել են․ Նաիրի Սարգսյան Վարչախումբն արգելում է անցանկալի սփյուռքահայերի մուտքը Հայաստան Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ «Ավելի լավ է Հայաստանը վարչապետ չունենա, քան ունենա դավաճան, հակահայ վարչապետ»․ Մենուա Սողոմոնյան Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Պապուա Նոր Գվինեան արժանի չէ մարդակերության երկիր կոչվելու. վարչապետ Արցախի էթնիկ հայերի տեղահանում և մարդու իրավունքների լուրջ խնդիրներ ՀՀ-ում. Պետդեպի զեկույց Ալիևը Պուտինի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները․ Հաջիև Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ ԱՄՆ-ում կկառուցվի երկրի ամենաբարձր երկնաքերը Ադրբեջանն ի հաշիվ Հայաստանի լավացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ Տավուշցիները դժգոհ են փոխվարչապետի հետ հանդիպումից ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա, առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև ու ամպրոպ ՀՀ-ում համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել ԶՊՄԿ-ն նորոգում է արցախցիների տները Բազմաթիվ հասցեներում գազ չի լինի Պարզվեց ամեն ինչ հեշտ է. դանիացի ֆիզիկոսները գտել են արևային մարտկոցների արդյունավետությունը զգալիորեն բարելավելու միջոց Այստե՛ղ՝ Տավուշում է որոշվում Հայաստանի ճակատագիրը. Ավետիք Չալաբյան Նոյեմբերյանի սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. հայտարարություն ՀՀ-ն վերածվել է մեկ անձի քաղաքական ու ընտանեկան կլանի սպասարկման ձեռնարկության. Արմեն Մանվելյան «Այս իշխանությունը «կաղ բադիկ է», գնացող, խնդիրը զուտ արտաքին և ներքին քաղաքական որոշումն է». «Փաստ» Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան