Ալեն Դելոնը կրկին հոսպիտալացվել է
Հայտնի ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը հոսպիտալացվել է կաթվածի պատճառով։ Այս մասին տեղեկացնում Է France Press գործակալությունը։
Ինչպես հայտնի է 83-ամյա դերասանը մինչ այդ երեք շաբաթ անցկացրել է Փարիզի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Նշվում է, որ այժմ նա կլինիկա է եկել բուժումը շարունակելու նպատակով։ Դերասանի վիճակը կայուն է։