Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Պետք է արձագանքի, որ կարողանանք դուրս գալ իրավական կազուսից. Քոչարյանի աջակիցները ՄԻՊ-ին դիմում հանձնեցին (ֆոտո)

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին,  ՄԻՊ-ի գրասենյակին հանձնեցին իրենց 28 կետից բաղկացած դիմումը։ Ակցիայի մասնակիցների խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, եւ իրենք ուզում են, որ ՄԻՊ-ն իր դիրքորոշումը հայտնի այս փաստաթղթում բարձրացված մտահոգությունների վերաբերյալ։

«Ուզում ենք, որ ՄԻՊ–ն արձագանքի այն դատական բեզպրեդելին, որը տեղի է ունենում Հայաստանում, մասնավորապես, նախագահ Քոչարյանի հետ կապված»,– ասաց մասնակիցներից մեկը։

ՄԻՊ-ի մամուլի քարտուղարի տեղակալն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքի համաձայն բողոքը կուսումնասիրվի։

Իրավաբան Վահե Եփիկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԻՊ-ի պաշտպան Արման Թաթոյանը մի քանի անգամ արձագանքել է երկրում առկա խայտառակ իրավախախտումներին, օրենսդրական ձախողումներին, եւ իրենք ուզում են, որ նա արձագանքի նաեւ Քոչարյանի հանդեպ թույլ տրվող անօրինականություններին.

«ՄԻՊ-ը պետք է պատշաճ կերպով արձագանքի տիրող իրավիճակին, որպեսզի կարողանանք դուրս գալ իրավական կազուսից։ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը այդպես էլ մնում է բաց, չի քննվում։ ԲԴԽ-ն կարծես անգործության է մատնված։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը գործը չի մակագրում որեւէ մեկին։ Ստացվում է, որ բացի այն, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նրա վերաբերյալ արդեն իսկ 1 տարի է շարունակաբար խայտառակ ապօրինություններ են տեղի ունենում։ Հիմա առհասարակ դատաքննություն չի իրականացվում։ Ծիծաղելի է, բայց այդպես էլ դատարան չի ձեւավորվում»։

Եփիկյանն ասաց, որ դիմումի մեջ նշված կարեւոր խախտումներից է Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի որոշումը.

«Բոլորիս աչքի առջեւ դատարանների վրա ճնշում է իրականացվել։ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Արմեն Դանիելյանի խայտառակ որոշումը, պաշտպանության կողմին չլսելը. նման նախադեպ երբեւէ չի եղել ոչ Հայաստանում, ոչ՝ այլ երկրում»։

 

Իրանի վրա հարձակումը տեղի է ունեցել Ալի Խամենեիի ծննդյան օրը Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը