Сегодня: 23 Сентябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Անհատապես պատասխանատվություն եք կրելու». Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝ ԲԴԽ անդամներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն այսօր՝ օգոստոսի 9-ին, ԲԴԽ–ի շենքի մոտ էին, նրանք բարձրաձայնում էին Ռոբերտ Քոչարյանի գործով իրականացվող խախտումների մասին։

«Արդեն 1 տարի է՝ նախագահ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործով իրականացվում են խայտառակ ապօրինություններ։ Այդ ամենը կատարվում է ձեր եւ ամբողջ աշխարհի աչքի առաջ։ Սակայն ձեր կողմից որեւէ միջամտություն չի իրականացվում։ Վերջին շրջանում տեսանք նաեւ դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ իրականացված ապօրինությունները, որոնք իրանակացան ձեր անգործության պայմաններում։ Կոչ ենք անում ձեզ օրենսդրության սահմաններում լինել դատական իշխանության երաշխավորը, վերահսկել դատական իշխանության անաչառությունը, անկախ դատարանների գոյությունը Հայաստանում»,- ասաց իրավաբան Վահե Եփիկյանը։

Նրա խոսքով՝ խախտում է նաև այն, որ Քոչարյանի վերաբերյալ այս պահին դատավարություն չի ընթանում. «Հենց ձեր կողմից առաջադրված Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը որեւէ մեկին գործը չի մակագրում։ Հարգելի ԲԴԽ անդամներ, վստահ եմ, որ ձեր մեջ կան մարդիկ, ովքեր կայացրել եւ կայացնելու են օրինական դատական ակտեր, սակայն կան նաեւ մարդիկ, ովքեր արդարադատությունից զուրկ են եւ իրավունք չունեն վերահսկելու Հայաստանում դատական իշխանությունը։ Կոչ ենք անում ձեզ մնալ օրենքով սահմանված ձեր լիազրությունների շրջանակներում»։

Ակցիայի մասնակիցները դիմեցին ԲԴԽ անդամներին. «Ռուբեն Վարդազարյան, Սերգեյ Չիչոյան, Անի Մխիթարյան, Մեսրոպ Մակյան, Վիգեն Քոչարյան, Լիպարիտ Մելիքջանյան, Հայկ Հովհաննիսյան, Գրիգոր Բեքմեզյան, դիմում եմ ձեզ, դուք չեք կարող թաքնվել կոլեկտիվ անպատասխանատվության տակ։ Անհատապես պատասխանատվություն եք կրելու։ Այսօր իրազեկում էր, զգուշացում էր, սպասեք ավելի ուժեղ եւ հուժկու պայքարի։ Հանկարծ չմտածեք, թե մենք դըմբ դըմբ հու անելու կամ ճանապարհ փակելու հնարավորություն չունենք»։

Նշենք, որ ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները դիմում ներկայացրին ՄԻՊ-ի գրասենյակ։ Նրանք պահանջում էին, որ ՄԻՊ-ի պաշտպան Արման Թաթոյանն արձագանքի երկրորդ նախագահի գործով իրականացվող խախտումներին։

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?