Сегодня: 23 Сентябрь 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Այլընտրանք չկա. գերվարչապետական թեքումը վերացնելուց հետո խորհրդարանական մոդելը կդառնա արդյունավետ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարել է, որ 2020 թվականի փետրվարին կստեղծվի Սահմանադրության փոփոխության աշխատանքային խումբ:

Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո ամենահաճախ դիտարկվող հարցերից էր Սահմանադրության փոփոխության հարցը, ինչի համար հատկապես հիմք էր այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դեռևս ընդդիմության կարգավիճակում, հայտարարել էր, որ նոր Սահմանադրությունը «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյում» է:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց. «Մենք գտնում ենք, որ Սահմանադրական փոփոխությունների գործընթացը պետք է ծավալել հնարավորինս շուտ, բայց հասկանալով, որ դա արագ, մի քանի ամսվա գործընթաց չէ՝ մենք ողջունում ենք կառավարության այդ որոշումը։ Կան որոշ խնդիրներ ու խութեր, որոնք պետք է հաղթահարել հնարավորինս զգուշորեն և ճշգրիտ. այդ հանձնաժողովը պետք է ձևավորված լինի պրոֆեսիոնալներից՝ իրավաբաններ, սահմանադրագետներ, բայց ամենակարևորը՝ պետք է որոշվի նաև քաղաքական կամքի առկայությունը այդ բարեփոխումների ընթացքում։ «Ժառանգությունը» կողմ է խորհրդարանական հանրապետությանը, բայց այն մոդելը, որ կա այսօր գործող Սահմանադրության մեջ՝ չի ապահովում կառավարման համակարգի հակակշիռները, այսինքն՝ փոխզսպման մեխանիզմները։ Ուստի պետք է հնարավորինս լայն խոսույթ ծավալվի այդ հարցի շուրջ»։

 

Ըստ Դիլբարյանի՝ վտանգավոր է Սահմանադրության պարբերաբար փոփոխությունը. «Չպետք է ընկնենք այդ հորձանուտի մեջ՝ ամեն անգամ իշխանության փոփոխությունից հետո փոխել նաև Սահմանադրությունը, պետք է քննարկվեն և՛ դատական, և՛ գործադիր, և՛ օրենսդիր իշխանությանը վերաբերող հարցեր։

Հատկապես կարևոր է նախագահի լիազորությունների հարցը, ըստ իս՝ նախագահի ինստիտուտը գործող Սահմանադրությամբ թերակատար է, և նախագահի գործառույթը հստակ չէ ներքաղաքական որոշումների կայացման տիրույթում։ Այս հարցերը պետք է մանրամասն քննարկվեն, ընդունվի քաղաքական որոշում դրանց վերաբերյալ, և ապա սահմանադրագետների ու իրավագետների միջոցով պետք է ձևավորենք այնպիսի Սահմանադրություն, որը կծառայի նոր և ժողովրդավար Հայաստանին, և որտեղ իշխանությունն իսկապես կհամապատասխանի ժողովրդին, ու մենք չենք ունենա սահմանադրական ճգնաժամեր կամ այնպիսի իրավիճակներ, երբ պարզ չէ, թե ԱԺ-ն երբ կարող է լուծարվել, երբ գործել, և ամենակարևորը հակակշիռներ ձևավորենք՝ իշխանության բոլոր թևերը պետք է լինեն ինքնուրույն ու հակակշռեն միմյանց ժողովրդավար պետություն ստեղծելու համար»։

Մեր զրուցակցի կարծիքով՝ խորհրդարանական կառավարման մոդելը որոշակի շտկումների կարիք ունի. «Գերվարչապետական այդ թեքումը վերացնելուց հետո այն կարող է շատ արդյունավետ լինել։ Եկեք ընդունենք մի տխուր իրողություն՝ ՀՀ Սահմանադրությունը երբևէ ժողովրդի քվեով չի անցել, իշխանությունները ձևել են այդ Սահմանադրությունն իրենց համար, ու հանրաքվեի արդյունքները իրականությունը չեն արտացոլել։ Բարձր լեգիտիմություն ունեցող իշխանության պարագայում մեզ տրված է հնարավորություն վերջապես հանրության տարբեր շերտերի, քաղաքացիական հասարակության, քաղաքական դաշտի համախմբմամբ շտկումներ անենք ու գնանք առաջ։ Ստեղծենք մի Սահմանադրություն, որը ոչ թե տարընթերցումների պատճառ կլինի, այլ ընդհակառակը՝ փրկօղակ, որի միջոցով մենք դուրս կգանք տարբեր ճգնաժամներից։ Ես սահմանադրական փոփոխություններին այլընտրանք չեմ տեսնում»։

Тамара Варданян: Результаты приема - 2019 превзошли все оптимистические ожидания В Ереване стартовал международный фотофестиваль – при содействии благотворительного фонда «Товмасян» Презентация Международной START-UP программы в Ереване PR директор Emerging Talents Milan: уверен, мы еще услышим об армянских дизайнерах Пашинян посетит офис all.me. Визит был намечен во время встречи с представителями компании в рамках ПМЭФ-2019 Непонятный ,,запутанный клубок” вокруг имени консула РА в Лионе Триумф компании "Добрый Самаритянин" продолжается. Экологически чистые и качественные мясные продукты, произведенные местными производителями Кто такой Артак Галстян, который поднял вопрос судей? Новый взгляд на мясо-молочные продукты Почему компания «Бари Самараци» не работает с «Нор зовком» Чем неугодны братья Саркисовы новым властям?