Сегодня: 26 Август 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ռոբերտ Աբաջյանի եղբայրն այսուհետ կաշխատի «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում

Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբոր՝ Ռուբեն Աբաջյանի հետ՝ գրելով, որ վերջինս այսօրվանից աշխատելու է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում։

«Հպարտություն։ Հերոս Ռոբերտ Աբաջյանի եղբայրն է՝ Ռուբեն Աբաջյանը..., այսօրվանից աշխատելու է Զինվորների տանը»,–գրել է Արմեն Մուրադյանը։

Նշենք, որ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ստեղծվել է 2018–ին Երևանի պետական բժշկական համալսարանի և Պաշտպանության նախարարության համագործակցության արդյունքով՝ բազմաթիվ բարերարների և անհատ քաղաքացիների աջակցությամբ։