Այսօր՝ 23 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Նոր մանրամասներ սահմանը հատած զինծառայողից

Երեկ ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասից դեռևս չպարզված հանգամանքներում մարտական դիրքը լքած զինծառայողը՝ 2000 թ. ծնված Արայիկ Հայկի Ղազարյանը, Վայոց Ձորի մարզի Եղեգիս համայնքից է։ Համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ հստակ չգիտեն, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել, և ինչու է Արայիկը հատել սահմանը։ Համայնքապետը նշեց, որ կատարվածի շուրջ մի քանի վարկած է շրջանառվում։ Մասնավորապես, որ նա, լինելով հետաքրքրասեր տղա, մեծ սեր է ունեցել քայլելու հետ։ Այդ օրն էլ ազատ ժամանակ է ունեցել և սկսել է քայլել, որոշակի տարածություն անցնելուց հետո մառախուղ է եղել, ու նա, կորցնելով ճանապարհը, հայտնվել է հակառակորդի սահմանին։ Նրանք էլ զինծառայողին բռնելով ներկայացրել են, թե իբր կամավոր է անցել սահմանը: «Դեռ ոչ մի բան հստակ չգիտենք։ Քննություն է գնում։ Մենք երեկ երեկոյան լուրը լսելուց հետո գնացել ենք իրենց տուն։ Հայրն անմիջապես մեկնել է Արցախ, դեռ չի վերադարձել։ Արայիկի եղբայրն էլ պայմանագրային զինձառայող է։ Խաչիկում է ծառայում։ Նրանց էլ են արդեն կանչել, փորձում են պարզել, թե ինչ է եղել»,- ասաց համայնքապետը՝ հավելելով, որ Արայիկ Ղազարյանը ընդամենը 10 օր առաջ էր զինվորական արձակուրդ եկել։ Ամեն ինչ նորմալ է եղել, ոչ մի բանից չի դժգոհել։ Եղբոր հետ է կիսվել, խոսել, բայց կրկին որևէ լուրջ խնդիրի մասին չի ասել, որը կարող էր դրդել նման արարքի, եթե, իհարկե, այն ինքնակամ է կատարել։

Համայնքապետը նշեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով է։ Զինծառայողի ծնողները զբաղվում են գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ։

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի։ «Հաստատում եմ, որ Ադրբեջանում այս պահին կա հայ քաղաքացի, սակայն հանգամանքները, նրա ով լինելը և այլ մանրամասներ կհայտնեն համապատասխան մարմինները»,- գրել էր նա սոցցանցի իր էջում:

Արայիկ Ղազարյանի՝ սահմանը հատելու վերաբերյալ տեղեկությունը առաջինը տարածել էին ադրբեջանական լրատվամիջոցները։ Նրանք լուսանկարներ էին հրապարակել զինծառայողից, գրել, որ նա գտնվում է իրենց մոտ, ունի վնասվածքներ և տվյալ պահին ստանում է անհրաժեշտ բուժօգնություն։


 

Արայիկ Ղազարյանը 8 ամսվա ժամկետային զինծառայող է։

Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Տավուշում ստեղծված իրավիճակը Փաշինյանի կողմից դիվանագիտական դաշտում թույլ տված սխալների հետևանքն է. Արշակ Կարապետյան Միայն «դրսինները». «Փաստ» Այսօր միայն մեկ օրակարգ կա, և դա «լոկալ» օրակարգ չէ. «Փաստ» Ոչ մի բովանդակային հայտարարություն կամ մեկնաբանություն. «Փաստ» Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» Տա­վու­շը կա­րող է լի­նել նոր սկզբի... մեկ­նար­կը. «Փաստ» Իշխանությունները սարսափած են. Ավետիք Չալաբյան Հայտարարություն Հայաստանում ներքին իրավիճակի մասին Մենք ունենք հզոր աշխատույժ, որի պոտենցիալը չի օգտագործվում. Նաիրի Սարգսյան Մեր պահանջը հայրենիքը աճուրդի հանած վարչախմբի հեռացումն է, և հայրենիքը մաս-մաս հանձնման գործընթացի կասեցումը. Ավետիք Չալաբյան Վեց տարի առաջ այս օրերին Սփյուռքում ևս հուժկու ցույցեր էին, հայտնի արվեստագետներ էին գալիս Երևան ու խոստանում այստեղ տուն գնել ու մնալ․ Դավիթ Սարգսյան Ոտքի ելեք՝ ապրիլի 24-ին, ժամը՝ 15։00-ին Հանրապետության հրապարակ «Քաջարանի հանքավայրը դեռևս 90 տարվա պաշար ունի»,- «ԶՊՄԿ» ՓԲԸ տեխնիկական տնօրեն Արման Վարդանյան 33-ամյա երիտասարդը մորը սպանելուց հետո ինքնասպան է եղել «Հայաքվեի» անդամները փակել են դեպի Բագրատաշեն գնացող ճանապարհը «ՀայաՔվեի» անդամները տեղացիների հետ արգելափակել են Բավրայի սահմանային անցակետը՝ ի նշան տավուշցիների հետ համերաշխության. Միացի՛ր Ճապոնացիները նոր փորձարկում են անում՝ տիեզերքից էներգիա ստանալու համար Արևմուտքը փորձագետներ է ուղարկելու Հայաստան Շարլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված ցուցադրություն մայիսի 22 - հուլիսի 22 Վարչախումբը պատրաստվում է սադրանքներով կասեցնել բողոքի ակցիաները «Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները Իշխանության թիրախում հոգևոր առաջնորդներն են Հայոց Ցեղասպանության մեթոդաբանությունից. Արմեն Մանվելյան Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia Շղթայական ավտովթար՝ Արարատում. կա 6 վիրավոր Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ է բացել Ռաիսին ժամանել է Պակիստան Սա արդեն քաղաքականություն չէ, սա մեկ հոգու ծաղրն է սեփական ժողովրդի հանդեպ․ Վահե Հովհաննիսյան Ստեղծված իրավիճակը Նիկոլ Փաշինյանի սխալների հետևանքն է. դա դիվանագիտական նոնսենս է. Արշակ Կարապետյան Վարչախումբը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. Հովհաննես Իշխանյանը՝ Տավուշից Զորքերի նահանջի հրաման տվողն էլ, կատարողն էլ դավաճան են. Մենուա Սողոմոնյան Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան Դուք ուզում էիք եվ փաստացի ոչնչացրեցիք ՀՀ բանակը եվ նրա մարտունակ,տեխնիկական բազան.Հրայր Կամենդատյան Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր AkzoNobel-ն օգտագործում է վերականգնվող էլեկտրաէներգիա Լատինական Ամերիկայում Վարչախումբը մոռացել է հայ ռազմագերիներին Չորս գյուղերի համար քավության նոխազ են գտել Կյանքը այս 4 գյուղերում վերածվելու է դժոխքի, մարդիկ մտածում են հեռանալու մասին․ Չալաբյան «ՀայաՔվե» քաղաքացիական նախաձեռնությունը ԱԺ պատգամավորներին կոչ է անում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անվստահության գործընթաց սկսել