Сегодня: 26 Август 2019г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել. Արմեն Մուրադյան

Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին ավտոմեքենա է նվիրել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Հասանք ԱՐՑԱԽ !!!

Տուն առ տուն այցելելու ենք Արցախում բնակվող մեր վիրավոր տղաներին ու փորձելու ենք փոխել նրանց կյանքի որակը եւս:

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Զինվորների կենտրոնին է նվիրել այս նոր ավտոմեքենան:

Մեր աշխատակիցներին բարի ճանապարհ եմ մաղթում Արցախում, եւ խոստանում՝ շուտով էլ ավելի լավ լուր կլսեք:

Սա մեր նոր նախագծի սկիզբն է !!!»,–նշել է նա։